Թուրքիայի հյուրանոցների տերերը կոչ են արել իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել զբոսաշրջությունը փրկելու համար

12:48 • 28.02.17

Թուրքիայի հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի միությունը (TÜROB) կոչ է արել իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել զբոսաշրջային ոլորտը փրկելու համար: 

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ միության ներկայացրած զեկույցում նշվում է, որ հատկապես Ստամբուլն այս ոլորտում մեծ կորուստներ է գրանցել, որտեղ զբոսաշրջիկների պակասի պատճառով հյուրանոցները եկամտի 6.5 տոկոս կորուստ են գրանցել: Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 15 տարում:

Միության նախագահ Թիմուր Բայընդրը նշել է, որ զբոսաշրջիկներին գրավել չի հաջողվել անգամ սպասարկման գների զգալի նվազեցմամբ:

2016թ.-ի ընթացքում Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի ընդհանուր եկամուտը կազմել է 22 մլրդ 107 մլն ԱՄՆ դոլար, ինչը 10 մլրդ դոլարով պակաս է 2015թ.-ի տվյալից: