Թրամփը կրկին ԶԼՄ-ներին «ժողովրդի թշնամիներ» է անվանել

11:33 • 28.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է լրատվամիջոցներին: ԱՄՆ նախագահը Breibart News-ին տված հարցազրույցում կրկին իրեն դիմակայող մամուլն անվանել է «ընդդիմադիր կուսակցություն» և «ժողովրդի թշնամիներ»:


«Գոյություն ունեն մեծաթիվ կեղծ ԶԼՄ-ներ: Մեծաթիվ «ֆեյք» ռեպորտաժներ: Խնդիրն այն է, որ մարդիկ, ովքեր չեն մասնակցում ռեպորտաժին, այդ մասին չգիտեն»,- հայտարարել է Թրամփը:


Նախագահը նաև հերթական անգամ քննադատել է առաջատար ամերիկյան The New York Times թերթին:


«Դա մտադրված է: Եթե դուք կարդում եք New York Times, նրանց մտադրություններն այնքան չարամիտ են, այնքան վատն են: Հրապարակումները շատ բաներում սխալ են»,- ընդգծել է Թրամփը:


Նա մեղադրել է թերթին իր դեմ սեռական բնույթի մեղադրանքներ տարածելու համար՝ խեղաթյուրելով կանանց խոսքերը: