Անիծյալ հարցեր՝ ավելներ վաճառող նախկին պաշտոնյայից /մաս-1/
Եթե ես և Դուք չիմանայինք, որ Հայաստանում կա, ապրում է, այս մարդը, կորուստը բնավ էլ այս մարդունը չէր լինելու: Մարդը՝ Վանիկ Թամրազյանը, շարունակելու էր վաճառել կամ նվիրել իր բարակիրան ավելները, ապրել շատերին անմատչելի արժանապատիվ մի կյանք, իսկ Մարշալ Բաբաջանյանը շարունակելու էր լինել նրա պապը և միաժամանակ՝ հոր հարազատ քեռին: Թքած՝ այսպես է արձագանքում «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության հերթափոխի նախկին պետը նրանց, ովքեր փորձում են իր նոր գործին քամահրանքով նայել: Եթե քամահրել՝ ապա հենց նրանց, ովքեր այլևս չեն կարող արտասանել Վանիկ Թամրազյանի այս հզոր տեքստը ,, Ես չեմ գողանում, ես մարդ չեմ ծախում, չեմ մուրում, չեմ խաբում, չեմ ծռվում, իմ հացը հալալ է,,: Քաղաքական այս շոփինգում, ուր ամեն մի թմբուկ իր «Ցախավելների հեղափոխությունն» է առաջարկում, թող, փորձի հասկանալ, պարոն Թամրազյանի քաղաքական այս գնահատականի ենթատեքստը.. «Ընտրություններին 9 ծաղիկ քաղաքական ուժ են բերել, իսկական էս պատմությունն ա՝ ասում են 8 ծաղկի անուն ասա, ասում ա՝ 4 հատ մեխակ, 4 հատ էլ՝ կակաչ»:
-Ավել, ավել, ավե՜լ, ավել ա ու պակաս չի, պակաս չի ու ավել ա, ավե՜լ:
-Հիմա ավել ա, թե՞ պակաս:
-էհ, շատ իմանամ է, խեր, շառ, Աստված եմ կանչում էլի: Պակասությունը շառն ա, ավելը՝ խերը, դե Աստծու անունն էլ մտքումս եմ տալիս, հրապարակներում անունը տալ չի կարելի:
-Էհ, տաս-չտաս, Նա մեր անունը վաղուց ջնջած կլինի իր դավթարներից…
-Չէ, էդ բանը մի ասա քույրիկ ջան, հիմա մի տան հեր էլ ես եմ, աշխարհ քանդվի, բա ես իմ էրեխեքին կուրանա՞մ: Մենք էլ հո էս իշխանությունների խելքին չենք, որ սաղ ուրանանք: Էդ լսել ես, որ մեկը նստում ա տաքսի, տաքսիստն հարցնում ա՝ ուր ես գնում: Սա էլ, թե՝ քեզ ինչ , ուր եմ գնում: Հիմա սրանց ա, արդեն երեսուն տարի ավտոն մեր ձեռից առել են, պասաժիրը լցրել մեջը, չեն էլ ասում՝ ուր ենք գնում: Մայրիկ ջան, արի, արի՜, որ մեկը տամ, ո՞րն ես ուզում:
-Այ հոգուդ մեռնեմ, աչքս վրեն ա է՜, բայց էս իմ հարսը էս քանի տարի էն խանութի լապատկեքով ա տունը քստքստացնում, որ նայում եմ, հոգիս բերանս ա գալիս: Ասում ա՝ էդ հին ավելներն էլ մոդա չեն . թե ավելի մոդեն որն ա, մեղա-մեղա…ինչ էլ մատղաշ ա է՜, ինքը երկար, մեջքը բարակ, էրեսիդ ծիծաղում ա:
-Դե ինչ ասեմ, որ աչքդ տենց ուտում ա, մեկը վերցրու ձրի տար:
-Հանա՞ք ես անում, թե իսկականից կտաս:
-Այ մայրիկ ջան, ինչ հանաք, այ էս ամենալավն ա, տար իմ կողմից հարսիդ նվեր տուր: Էլ չենք խոսում:Վերջ:
Ավե՜լ, ավել, ավե՜լ…
-Ինչ ցուրտ ձմեռ ա էս տարի: Դիմանալու չի: Բարձրանանք մեր տուն մի բաժակ թեյ խմենք:
-Շատ ապրես, բայց էսօր իսկի մի հատ էլ չեմ ծախել, ինձ էդ չայն էլ ա ափսոս: Գնամ էն վերևի շենքն էլ կանչեմ, դափուդատարկ տուն գնացողը չեմ: Էսքան ժամանակ ընդամենը մի օր ա եղել, որ առևտուր չեմ արել ու էդ օրը սկի իմ տան հացը չկտրեցի: Ասի՝ ես բա՞ն եմ աշխատել, որ բերանս մի բան դնեմ: Էդպես էլ սոված մտա տեղերս, քնեցի:
-Էհ, որ էդպես խիստ դատենք, մեծամասնությունը պիտի հավերժական պասի մեջ լինի մեր երկրում: Ես սրտանց եմ հրավիրում, խնդրում եմ չմերժեք:
-Չէ, չէ, ինձ ների, լինող բան չի, հետո էլ ամեն ինչ հո չեն ասի, բա ես դատարկ ձեռով մարդու դուռ բացո՞ղ եմ:
-Լսի, անկեղծ ասած՝ ես էլ եմ քո օրին, էս քանի օր է, իմ գործն էլ առաջ չի գնում…
-Վայ, էս գլխներիս գալովի ա, ինչ ա, դու ինչ գործի տեր ես:
-Դե լրագրողի պես մի բան եմ էլի, բայց էս ամիս ինչ գործ բռնեցի՝ թարս գնաց: Հիմա էլ ամիսը փակվում ա, նյութերս իսկի թամամ չեն, արի գնանք մեր տուն, ինձ մի լավ հարցազրույց տուր էլի, քանի գործից չեն հանել , շպրտել դուրս, կլինի՞:
-Բայց իմ խոսացածի համար քեզ ինչ փող պիտի տան, թե կտան՝ գամ, աչքիս վրա: Խելքս բան չի կտրում, որ մի ավել ծախողի համար հանեն, քեզ փող տան:
-Իհարկե, ախր 25 տարի էս գործի վրա եմ, պարտավոր եմ, չէ՞, գոնե մասնագիտական քթածակ ունենալ: Իսկ Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք, նախկինում ի՞նչ եք աշխատել:
-Էդ կարևո՞ր ա, ասե՞մ. ինստիտուտը կարմիր դիպլոմով ավարտել եմ՝ Զովետը, հետո զինվորական Ակադեմիա ընդունվեցի, սովորեցի և 15 տարի աշխատել եմ Զվարթնոց օդանավակայանի անվտանգության ծառայությունում որպես հերթափոխի պետ: Հին աշխատողներն ինձ լավ գիտես, որ ասես Վանիկ Թամրազյան, անպայման կճանաչեն: էհ, ոչ մեկը չի իմանա, թե վաղը գլխին ինչ օյին կգա, էսօրվա ղեկավարներին էլ ա թվում, թե իրանք ամեն ինչ են, բայց ամեն ինչը մի ժամում էլ կարա ոչինչ դառնա, թող ոչ մեկը գլուխ չգովա:
-Հիմա ով ղեկավար չի, պետ չի, ուրեմն ոչինչ է, հա՞:
-էդ պատմությունը լսե՞լ ես, որ մի հասարակ գյուղացի ծառի տակ իրա համար պառկած ա լինում, գյուղապետն անցնում է կողքով և ջղայնանում, թե՝ դու էդ ով դառար, որ ես անցնեմ՝ ոտի չկանգնես : Էս գյուղացին էլ սրան ասում ա՝ ով պիտի լինեմ ես, ես ոչինչ եմ: Դե էս գյուղապետերը, գիտես, զոռ են ամեն բան հասկանում, ու սա էս գյուղացուն ասում ա՝ ինձ բացատրի, թե ինչ ա էդ ոչինչը: Գյուղացին էլ, դե սրա գլուխը ոնց մտցնի, որ ոչինչն ինչ ա, սրան հարցով ա պատասխանում, ասում ա՝ քեզ որ հիմա առաջ քաշեն, ի՞նչ ես դառնալու:Սա էլ թե՝ քաղաքապետ, հետո՞, դե հետո՝ մարզպետ, հետո վարչապետ, տենց մինչև նախագահի պոստ հասնում ա: Գյուղացին ստեղ հարց ա տալիս՝ բա հետո՞, սա էլ թե ՝հետո ինչ, ոչինչ: Արա, ասում ա գյուղացին, դե վերջում ոնց ֆռռում ես, ոչինչն ա էլի վերջդ, կգաս ինձ կհասնես: Հիմա իմն ա, ես եկա ու ոչնչին դեմ առա:
-Դե տեսնո՞ւմ ես, հետո էլ ասում ես՝ ով փող կտա էս հարցազրույցի համար: Թեյ, սուրճ, օղի, գինի, ինչից սկսենք՝ ինչով վերջացնենք: Հրաժարվել չկա, պարտադիր է:
-Չէ, մենակ թեյ, ուղղակի խնդրում եմ, ուրիշ բան չեմ ուզում: Բայց էդ պարտադիրի մասին մի լավ անեկդոտ էլ կա, գիտե՞ս. մեկը, որ իսկի մի տառ էլ չկա գլուխը, սաղին ասում ա՝ թե ուզում ա դեպուտատ դառնա: Սրան ասում են՝ այ տղա, դու հիմա՞ր ես: Սա էլ թե՝ խի պարտադիր ա՞ հիմար լինելը: /Ծիծաղում ենք/։ Բայց էս բաները մի ձայնագրի, սպասի, մի հատ իրար հետ սաղ պայմանավորվենք՝ նոր սկսենք: Ձեր օրենքները ոնց ա, հենց էդպես ապարատը միանգամից դե՞մ եք անում:
-Դե ինչ պայմանավորվենք, հենա լավ էլ, հումորով գնում ենք:
-Հիմա էդ անեկդոտի համար քեզ փո՞ղ են տալու:Կարելի ա՞ անեկդոտներ գրել թերթերում:
-Թերթերում մենակ մի բան չի կարելի գրել՝ սուտը, մնացած ամեն բան կարելի է: Հիմա դու ինձ անկեղծ մի բան ասա՝ էս ընտրությունների, բանի մասին ի՞նչ ես մտածում:
-Էհ, էդ հարցը իզուր տվիր, էդ քո տունը քանդելու ա: Բա ես, գիտե՞ս ինչքան հակա եմ էս բաներին, ես քեզ օգնելու տեղը կարող ա լրիվ փչացնեմ գործդ: Մի էդ ապարատը անջատի՝ ասեմ:
-Բա ես էլ ազնիվ, անկեղծ բան եմ ուզում տպել, թե չէ գիտես, խոսողների պակաս ունե՞մ ու դրա պատճառո՞վ է գործս կանգնել:
-Դե մեղքը քո վիզը, ասեմ: Ընտրություններին, եթե 8 ծաղիկ կուսակցությունն էլ գա, էլի նույն պատմությունն ա լինելու: Էն լսե՞լ ես , որ ասում են 8 ծաղկի անուն ասա, ասում ա՝ 4 հատ մեխակ, 4 հատ էլ՝ կակաչ: Հիմա սրանցն ա՝ անուններն ինչ ուզում են դնեն, ով չգիտի՞, որ սաղ իրանք են: Հիմա ես ու դու կարա՞նք մի հատ կուսակցություն ստեղծենք , գնանք, մտնենք դրանց արանքը: Չենք կարա, ոչ էդքան փող ունենք, ոչ էլ՝ էդքան մեջք: Փողն ում ձեռն ա, զուռնեն էլ ինքն ա փչում:
-Այսինքն՝ էս ընտրությունների հետ հույս ոչ մի հույս չեք կապո՞ւմ:
-Չէ, չէ, ինչ հույս: Հիմա էլ ուրիշ բան ասե՞մ. Վաղոյի կնիկը 8 ղոջ տղա ա բերել, ութի անունն էլ դրել ա Ասլան: Հիմա ասում են՝ այ Վաղո, բա ոնց պիտի դրանց տարբերես, ասում ա՝ հայրանուններով:
-Վա՜յ, ես մեռա: /Ծիծաղում ենք/
-Բա որ ասում եմ էդ ապարատը անջատի, չես լսում ինձ: Այ մարդ, ես վեր կենամ, տնիցդ գնամ, ես ասեցի, չէ՞, որ քեզ մի օգուտ տվողը չեմ: Բայց շատը դու ես մեղավոր, իմացի: Ժուռնալիստ կա, որ նստում ա նենց լուրջ-լուրջ հարցեր տալիս, քեֆդ գալիս ա, դու նենց հարցեր ես տալիս, որ լրիվ կատակի ա վերածում:
-Չէ, չէ, էս սկիզբն ա դեռ, հույսդ մի կտրի ինձնից, հեսա կամաց-կամաց կլրջանանք:
-Դե հիմա մի լուրջ հարց տուր, տեսնեմ ինչ եմ անում, սենց համ դու փողից ընկար, համ էլ՝ ես: Մի դարդս երկու սարքեցիր: Իսկական քաղաքականությունից, բանից հարցեր տուր, գիտես նեղը կընկնե՞մ:
-Մեր կողմերում իսկական քաղաքականություն էլ կա՞:
-Բա Ռուսաստանի քաղաքականությունն ինչ ա, իհարկե՝ կա: Բա Հայաստանի կմախքն են թողել, չե՞ք տեսնում: Ռուսաստանը ստեղ բոլոր գործարանները, ամեն ինչը առավ, փակեց, բանալիները դրեց ջեբը՝ գնաց: Հիմա էլ մեզ ու թուրքերին իրար վրա քսի ա տալիս, երկուսին էլ զինում, թե գնացեք իրար փոր թափեք,մեկ ա, վերջ- առաջ հասկանալու եք, որ ինքնուրույն պետությունը ձեր խելքի բանը չի ու գաք ծոցս: Հենց Պուտինն էլ ստեղ նենց մարդիկ ա նշանակում, որ Հայաստանը նենց օրը գցեն, որ շունը մեր ձեռից էլ հաց չվերցնի, ու ինքը թաթը դնի մեզ վրա: էս միամիտ ժողովուրդն էլ էս խաղը չի հասկանում: Հնդկական կինո ա նայում ու էս օլիգարխ դեպուտատների ողորմությունը վերցնում:
-Չեն գիտակցում, որ թիկունքից կրակում են սահմանին կանգնած իրենց որդիներին, սա է խնդիրը:
-Իսկ էդ մի երկու կոպեկ կաշառք վերցնողը գոնե նայել ա կողքից հայ տղամարդու էսօրվա վիճակը: Ում նայում եմ, չեմ ճանաչում, բոլորին կատու են սարքել կնիկների առաջ: Բա տղամարդը ձեռը լիքը-լիքը չմտնի՞ տուն, հայ տղամարդն էդ երբ ա առանց հարևանի, բարեկամի սեղան նստել, հիմա ամաչում ես քո հացի սեղանից, տո սաղից էլ ամաչում ես՝ մեծից փոքր: Երկրի մեջքը ջարդել են, բոլորին ուզվոր սարքել: Դրա համար էլ ես ինձ-ինձ մի գիշեր վերկացա, կանգնեցի Աստծո պատկերի առաջ՝ ասի, Վանիկ, շեֆ էլ ես եղել, լավ կյանք էլ ես արել, հիմա եկել ա էս փորձությունը, ծնկներիցդ բռնի՝ վեր կաց: Էս վիզ ծռել, ոտնատակ ընկնելը քո բանը չի, դու գյադագյուդա չես, որ մի կտոր հացի համար սրա, նրա առաջ վիզ ծռես: Էսպես եմ սկսել էս ավելի գործը, ինչ ասեմ: Աշխատանքը մարդուն մեռած տեղից էլ կհանի:
-Բա որտեղի՞ց եք գնում այդ այս ավելները:
-Հոկտեմբերյանի կողմերից ենք առնում, առնում եմ, բերում իմ գարաժում հատ-հատ կապում, հետո բերում շենքերում սենց ծախում էլի: Բայց դե սա օրահացի ա, բայց ասենք ես իմ օրվա հացը առա, բա էն խեղճ ժողովուրդն ինչ անի: Քո հացը կուլ կգնա՞, որ տեսնես հարևանիդ ընտանիքը սոված. ինչ կապ ունի էդ երեխան ում արգանդից ա դուրս եկել, բոլորն էլ մեր երեխաներն են, չէ՞: Ինքը որ սոված ա, քո կուշտ լինելը քանի կոպեկ արժի Մարշալ Բաբաջանյանը հորս քեռին էր,ինքն ա ինձ առաջին անգամ դպրոց տարել…
-Այ քեզ բան, Չարդախլո՞ւից եք:
-Մայրական կողմից գորիսեցի եմ, հայրական կողմից՝ Չարդախլվեցի։
-Փաստորեն տեսել ես մարշալին:Մարդկային ի՞նչ կերպար էր ինքը, նկարներում շատ խիստ մարդու տպավորություն է թողնում:
-Ոնց չեմ տեսել, հա, մի քիչ խիստ, բայց շատ բարի մարդ էր: Ինքը իմ ձեռքից բռնած առաջին անգամ դպրոց տարավ: էսօրվա պես հիշում եմ: Միշտ մտածում եմ, ասում եմ՝ այ մարդ, էս ինչ հզոր, ուղեղով մարդիկ ա ունեցել էս ազգը, էս ոնց սենց օրը գցեցին էս ժողովրդին: Սովետի մեջ բոլորից տարբերվում էինք մեր ամեն ինչով, ուզում ես կրթությունը վերցրու, ուզում ես՝ ավիացիան, ամեն ինչը: Մենք որ սովորում էինք ինստիտուտներում, աշխատում էինք տարբեր պոստերում, բա ո՞ւր էին էս տգետ օլիգարխները, պպզած էին չէ՞ սեփական հայաթներում: Բա ռեստորաններում էինք շաբաթը գոնե մի անգամ, էդ ինչի դրանց սֆաթը գոնե տենց տեղերում չէիք տեսնում: Ո”ւր էին էս բիրդան աղաները: Պատի ծակից դուրս եկ՞ան: Հորս արև եմ ասում, այ էս պահին, որ էսօր մի ավել էլ չեմ ծախել ու էսօրվա հացը օդից կախ ա, բերեն մի միլիոն ընտրակաշառք էլ տան՝ ես կասեմ՝ ռադ էղի, չեմ վերցի: Էդ երկիր առնել ծախել ա ու դրանց պետք ա կանգնացնեն հրապարակում ու գյուլլեն:
-Ձեր կարծիքով, մենք ի՞նչ պիտի անենք, որ չենք անում:
-Ինչ ասեմ, էս ավելները առեք երկիրը ծերից ծեր ավլեք, մի ծերից սկսեք, մյուս ծերից դուրս եկեք: Ճանապարհին էլ ինչքան խանգարող կա ավելի տակը տվեք՝ ինչ պիտի անեք: Էդ ո՞վ ա Եդեմի այգի սարքելու մեզ դնի ծառերի շվաքին: Ֆրանսիացիների, անգլիացիների պետությունները ովքե՞ր են սարքել, բա որ իրանք էլ մեզ պես փախնեին երկրից, որտեղից պիտի երկիր ունենային: Գնացողը իրա բեռը կախում ա մեր վզից, հիմա մեր բեռը տասը անգամ ծանրացել ա, որովհետև արդեն տասը անգամ ավելի շատ են գնում: Ինչ ա, մի 40, 50 ընտանիքի կորմը ապահովելու համար մենք մեր երկիրը պիտի տանենք ձորից գլորենք ցա՞ծ: Բա դա եղա՞վ։ Ամոթ էլ ա, էսքան դարեր պահած-պահած գյոզալ երկիրը ընկնի մեր ձեռը, մենք բռնենք սաղ-սաղ ուտենք, կանգնենք մի կո՞ղմ: Մեկ-մեկ ասում եմ՝ այ մարդ էդ մի քանի տասը ընտանիքի համար սաղովս փող հավաքենք, ողորմություն տանք, որ էս երկրի ոսկորները գոնե չուտեն, պրծնեն: Դե ասում ես քսանքանի տարվա լրագրող եմ, մի ձեն հանի է՜:
-Չգիտեմ, արդեն հոգնել ենք էս հարցերը վերցնել, դնելով: Մենք հաչում ենք, քարվանը կտրվում ա: Դուռն են զանգում, սպասի տեսնեմ՝ ով ա:
-Ես չեմ հասկանում, էս շենքը քոչել ա՞, մի ժամ ա ձենս գցել եմ գլուխս:
-Ներեցեք, Դուք ո՞վ եք:
-Էդ ա էլի, չեք ճանաչում ձեր գլխավորին, լիֆտովշիկն եմ: Բերանս մի բաց, հեսա ինսուլտը ինձ կխփի:
-Ներս եկեք, նստեք, ինչ ա՞ պատահել:
-Տո հիմա բերանս բացեմ, հա՞, մի հատ իսկական, մաքուր գիժ, տո էլ ինչ ասեմ դրան մաքուր անասուն, շիզոֆրենիկ կնիկ կա ձեր շենքում, ժուռնալիստ ա, ինչ զիբիլ ա, անունը սպասի մոտս գրած ա, էս ա, հանեմ ջեբիցս՝ Վարդուհի Սիմոնյան…
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Քաղաքականություն 14:35 • 09/05 Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 11:14 • 09/05 Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Մենք բախվում ենք նույն խնդիրների, վտանգների և ռիսկերի հետ։ Ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, ովքեր մինչ այս չէին հասկանում՝ ինչու է հույժ կարևոր հիշել այն, ինչ տեղի է ունեցել , ապա համոզված եմ, որ հիմա շատերը սկսում են հասկանալ։
-
Իրադարձային 13:54 • 09/05 Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 16:59 • 09/05 Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, նա ապրում է իր իսկ հատուկ ծառայությունների կողմից կառուցված տեղեկատվական ակվարիումում. այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
-
Իրադարձային 10:08 • 09/05 Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ «Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:
-
Քաղաքականություն 21:58 • 09/05 Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր նհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝
-
Իրադարձային 13:25 • 09/05 Վահե՛ Ղազարյան, մենք միասին աղ ու հաց ենք բաժանել, եթե հրահրում եղավ, Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք մեղավոր լինելու․ Բագրատ Սրբազան «Ես հենց հիմա ասում եմ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալիս և տուն գնալիս հայելի օգտագործեք, եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Քաղաքականություն 14:35 • 09/05 Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 11:14 • 09/05 Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Մենք բախվում ենք նույն խնդիրների, վտանգների և ռիսկերի հետ։ Ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, ովքեր մինչ այս չէին հասկանում՝ ինչու է հույժ կարևոր հիշել այն, ինչ տեղի է ունեցել , ապա համոզված եմ, որ հիմա շատերը սկսում են հասկանալ։
-
Իրադարձային 13:54 • 09/05 Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 16:59 • 09/05 Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, նա ապրում է իր իսկ հատուկ ծառայությունների կողմից կառուցված տեղեկատվական ակվարիումում. այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
-
Իրադարձային 10:08 • 09/05 Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ «Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:
-
Քաղաքականություն 21:58 • 09/05 Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր նհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝
-
Իրադարձային 13:25 • 09/05 Վահե՛ Ղազարյան, մենք միասին աղ ու հաց ենք բաժանել, եթե հրահրում եղավ, Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք մեղավոր լինելու․ Բագրատ Սրբազան «Ես հենց հիմա ասում եմ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալիս և տուն գնալիս հայելի օգտագործեք, եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
Սպորտ
-
20:59 • 08.05.24 Հայտնի է՝ երբ Ռեալը կստանա Լա լիգայի չեմպիոնական գավաթը
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
08:50 • 09.05.24 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Իրադարձային
-
23:25 • 09.05.24 Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
-
22:33 • 09.05.24 Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
Ժամանց
-
16:13 • 09.05.24 ՌԴ-ում ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել