Եվրախորհրդարանը զրկել է Մարին Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ ԻՊ-ի վայրագությունների լուսանկարների համար
Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, այժմ նախագահի ֆավորիտ թեկնածու համարվող Մարին Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին՝ ծայրահեղականության և բռնության քարոզչության մեղադրանքների առնչությամբ, գրում է Deutsche Welle-ն:
Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում:
«Այդկերպ մեծամասնությունը պաշտպանել է անձեռնմխելիության զրկումը»,- հայտարարվել է վեհաժողովի սրահում պատգամավորների քվեարկությունից հետո:
Անձեռնմխելիությունից զրկումն այժմ թույլ է տալիս Փարիզի դատարանին քրեական հետապնդում սկսել Լը Պենի նկատմամբ 2015 թվականին Twitter սոցիալական ցանցում «Իսլամական պետություն» ծայրահեղական կուսակցության դաժանությունների երեք լուսանկար տեղադրելու համար:
Խորհրդարանականին այժմ կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում կամ մինչև 75 հազար եվրո տուգանք: Դատավարությունը կարող է ընթանալ ավելի քան մեկ տարի:
Նրա հրապարակած լուսանկարներից մեկում պատկերված էր ծայրահեղականների կողմից գլխատված ամերիկացի լրագրողը:










