ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին նոր աշխատանք է գտել
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին այժմ աշխատելու է որպես փորձագետ Վաշինգտոնի Քարնեգի կենտրոնում, չորեքշաբթի հայտարարել է կենտրոնի նախագահ Ուիլյամ Բերնսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ջոն Քերիի նվիրվածությունն աշխարհի խաղաղությանը համապատասխանում է Քարնեգի կենտրոնի առաքելությանը», - ասել է Բերնսը, որը մի ժամանակ եղել է Քերիի ենթական և աշխատել է որպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ: Ըստ նրա՝ պետդեպարտամենտի նախկին ղեկավարի փորձը կենտրոնին «անհրաժեշտ է ավելի քան երբևէ»:
Նշվում է, որ Քերին կկենտրոնանա «հակամարտությունների կարգավորման և միջազգային բնապահպանական մարտահրավերների ոլորտների վրա»:
Քերին վայր էր դրել ԱՄՆ պետքարտուղարի պարտականություններն այս տարվա հունվարի 20-ին, Երբ Օբամայի վարչակազմը հանձնեց ղեկավարությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:










