Գերմանացիներն այս տարի Թուրքիայի փոխարեն հակված են ամառային հանգիստն անցկացնելու Հունաստանում, Եգիպտոսում և Իսպանիայում
2017թ.-ի ամառային հանգիստը Թուրքիայում անցկացնել պլանավորող գերմանացիների թիվը նվազել է 58 տոկոսով, այս մասին հայտնում է թուրքական www.gazeteduvar.com.tr կայքը:
Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, այս տարի գերմանացիները Թուրքիայի փոխարեն իրենց նախընտրությունը կտան Եգիպտոսին, Իսպանիային և Հունաստանին:
Նման ընտրության պատճառ են դարձել Թուրքիայում ինտենսիվացած ահաբեկչական հարձակումները, ինչպես նաև երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի հետևանքով թուրքական հյուրանոցների բարձրացած գները:










