Ֆրանսիացի պատգամավորն առաջարկել է արգելել ամուսնություններն անօրինական միգրանտների շրջանում
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Միյարը երկրի արդարադատության նախարարությանն անօրինական միգրանտների շրջանում ամուսնություններն արգելող առաջարկ էր ուղարկել: Ուրբաթ, մարտի 3-ին, այդ մասին գրեց RT գործակալությունը`հղում կատարելով առաջարկի փաստաթղթին:
«Ամուսնությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որը ճանաչվում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով, բայց անընդունելի է փախստականներին թույլ տալ ամուսնանալ ֆրանսիական հողում՝ առանց նրանց անձի իսկությունը հաստատող փաստաթղթի», - նշվում է պատգամավորի առաջարկի տեքսում:
Ավելի վաղ` մարտի 3-ին ֆրանսիական Le Monde-ը հաղորդել էր, որ Ֆրանսիայի Կալե քաղաքի քաղաքապետն արգելել է ուտելիք բաժանել Ջունգլի կոչվող ճամբարի փախստականներին:
Նման որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն Կալե էր այցելել:










