Մասնակցելու եմ քարոզարշավին, հրաժարական չեմ տալու. Արտակ Ալեքսանյան (տեսանյութ)

13:15 • 05.03.17

Մեր պատգամավորները՝ Սամվել Ալեքսանյանը և Կորյուն Նահապետյանը, եղել են մշտապես մեր բնակչության կողքին, այնպես չէ, որ ընտրությունից ընտրություն են նրանք հայտնվում։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, որ բնակիչներն արդեն բարձրաձայնում են այն մասին, որ թաղապետարանի անունից խոստումներ են տրվում օգնություն ցուցաբերելու տարբեր դեպքերի վերաբերյալ, այդ թվում՝ կոյուղագծի, փողոցների վերանորոգման հետ կապված։

«Խոստումներ  չեն եղել, ասում էին Ալեքսանյանն է խոսք տվել, այդ հարցերն ուղղեք  Ալեքսանյանին։ Ինչ վերաբերում է մեր  աշխատակազմին, ապա ցանկացած  մեր բնակչի   դիմումին արձագանքում ենք, գնում ենք, տեսնում , եթե հնարավոր է ՝ օգնում, եթե ոչ՝  առաջիկա ծրագրերում ենք փորձում ընդգրկել»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Tert.am-ին  հարցին, թե եթե  վարչական շրջանի ղեկավարը մասնակցելու քարոզարշավին, աշխատելու է հօգուտ Սամվել Ալեքսանյանի, հրաժարական  տալո՞ւ է , Արտակ Ալեքսանյանն ասաց.

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ,  մասնակցելու եմ քարոզարշավին աշխատանքային ժամերից հետո։ Հրավիրում եմ ապրիլի 2-ին բոլորիդ մեր թաղամասի ցանկացած ընտրական տեղամաս՝ տեսնելու, թե ինչ թափանցիկ ընտրություններ են ընթանում»,- ասաց նա:

Մանրամասները՝տեսանյութում։