«Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսել է ավտոերթով (լուսանկարներ)
ԱԺ առաջիկա ընտրություներին մասկանցող «Ելք» դաշինքի քարոզարշավը մեկնարկել ուղիղ կեսգիշերին՝ «Ֆեյսբուք»-ից:
«Ժամը 00:00-ին դաշինքի թեկնածուները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց անձնական էջերով միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ (Live) ուղերձ են հղել քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ: Ժամը 11:00-ին Արարատից՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանից, տեղի դաշինքի անդամները ավտոերթով շարժվել են դեպի Եռաբլուր:
«ԵԼՔ»-ն ավտոերթ է իրականացրել նաև Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային գրասենյակից։
Ավտոշարասյունն անցել Վանաձոր, Լագեր, Խնձորուտ, Բազում, Դիմաց, 3-րդ մաս, Կոնգո, Տարոն-2 թաղամասերով՝ ուղևորվելով դեպի Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներ և կվերադառնա Վանաձոր։ Ավտոերթին մասնակցում է շուրջ 50 ավտոմեքենա։















