Թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել (լուսանկարներ)

14:54 • 06.03.17

Երևանի Արշակունյաց պողոտայում այսօր` ժամը 14։40-ի սահմաններում, թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։

Tert.am–ի  հետ զրույցում Շտապօգնության ծառայության աշխատակիցներից մեկն ասաց, որ 63-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել, նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։

Բժշկուհին ասաց, որ տղամարդը սրտի խնդիրներ է ունեցել և հենց այսօր բուժօգնության նպատակով գնացած է եղել հիվանդանոց։

Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, որոնք էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։

Այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել մահացածի կինը, հարազատները։

 



Թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել (լուսանկարներ)