Թուրքիայում Ղուրանի դասեր տվող ուսուցիչը մեղադրվել է մանկապղծության համար

17:21 • 06.03.17

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում Ղուրանի դասեր տվող ուսուցչին մանկապղծության մեղադրանք է ներկայացվել. ուսուցիչը, սակայն, ավելի ուշ ազատ է արձակվել, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը: 

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Գազիանթեփից ընտրված պատգամավոր Մահմուդ Թողրուլը հարցը տեղափոխել է խորհրդարան և Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին հարց ուղղել, թե ինչպես կարող է 6-11 տարեկան տղա երեխաների հանդեպ սեռական ոտնձգություն կատարած անձն իրենց երկրում չենթարկվել ազատազրկման:

Նա նաև հիշեցրել է, որ ամիսներ առաջ կրոնական դասեր կազմակերպող մեկ այլ միություն, որտեղ ոտնձգությունների էին ենթարկվել 45 անչափահաս տղաներ, ոչ միայն մնաց անպատիժ, այլև շարունակեց իր գործունեությունը:

 



Kur’an kursundaki istismarcı neden serbest bırakıldı?