Ֆրանսիական Ալպերում խոշոր ձնահյուսք է առաջացել՝ իր «գերության» մեջ առնելով բազմաթիվ դահուկորդների

15:23 • 07.03.17

Ֆրանսիական Ալպերում լեռնադահուկային Տին հանգստավայրում խոշոր ձնահյուսք է առաջացել, հայտնում է Reuters-ը: Տեղի իշխանությունները հայտնել են, որ որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ձնահյուսքի պատճառով ոչ մի զոհ չկա:


Ինչպես լրատվամիջոցին ավելի վաղ հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները, ձնահյուսքի տակ են հայտնվել բազմաթիվ դահուկորդներ:


The Local-ը հայտնում է, որ ձնահյուսքն առաջացել է միջին մակարդակի վրա գտնվող լեռներից մեկի լանջին, որտեղ շատ մարդիկ են եղել:


Նշվում է, որ նույն հանգստավայրում անցած ամիս չորս մարդ է զոհվել ձնահյուսքի պատճառով:


Հաղորդվել է նաև, որ իրականացվել է փրկարարական գործողություն, իսկ հանգստավայրը փակվել է:


«Ականատեսների խոսքերով՝ ձնահյուսքի տակ շատ մարդիկ կան»,- ասել էր տարածաշրջանային ժանդարմերիայի ներկայացուցիչը:


Դեպքի վայր փրկարարները ստիպված են եղել ուղևորվել Կուրշևելից ճանապարհով: Նշվում է, որ եղանակը թույլ չի տվել ուղղաթիռներին օդ բարձրանալ: