Սանկտ Պետերբուրգում տաքսիստը 16.000 ռուբլի է պահանջել զբոսաշրջիկից 20 րոպե տևած ուղևորության համար
Սանկտ Պետերբուրգում տաքսիստը 16 հազար ռուբլի է պահանջել զբոսաշրջիկից ուղևորության համար, որը տևել է 20 րոպե: Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության շրջանային գլխավոր վարչության կայքը:
«2017 թվականի մարտի 8-ին ոստիկանության բաժանմունքն ահազանգ է ստացել առ այն, որ զբոսաշրջիկը BMW մակնիշի տաքսի է նստել` Ձմեռային պալատից հասնելով Ստարտովայա փողոց, և վարորդը նրան ներկայացրել է 16 հազար ռուբլու հաշիվ: Վարորդը տղամարդուն արգելափակել է տաքսու մեջ` բաց չթողնելով մինչև հաշիվը փակելը: Ընդ որում՝ նրան տրամադրվել է վճարման անդորրագիր», - ասվում է պաշտոնական հայտարարության տեքստում:
Նշվում է, որ այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են միջադեպի հանգամանքներն ու որոշում քրեական գործ հարուցելու հարցը:










