Զիդան. Ռեալը ոչ ոքից կախված չէ

19:43 • 11.03.17

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հերոսական քամբեքի մասին, նշելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ կտա այդ հաղթանակը «կապտանռնագույններին»:

 

«Մադրիդը Մադրիդ է: Մեզ չի հետաքրքրում այլ ակումբների ադյունքները: Մենք ոչ ոքից կախում չունենք»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն:

 

Հիշեցնենք, որ ներկա պահին «Ռեալը» 59 միավորով Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 60 միավորով «Բարսելոնան» է: