Կան քաղաքական ուժեր,որոնց խոստումների գինը շատ բարձր է. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Tert.am-ի հետ զրույցում գնահատելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթները, ասաց, որ ինքը չի հավատում ՀՀԿ-ի և Դաշնակցության ծրագրերին: Ընդդիմության դաշտում նա նշեց, որ կան որոշ ուժեր, որոնք փորձում են կոնկրետ հարցադրումներով հանդես գալ, և առանձնացրեց այդ ուժերին: «Այսօր հրապարակում կան ուժեր, որոնք խոստումներ են տալիս, որոնց գինը շատ բարձր է»,-ասաց նա:
-Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական դրույթներին ծանո՞թ եք, ո՞ր քաղաքական ուժի ծրագիրն եք ավելի իրատեսական համարում:
-Ես ՀԱԿ-ի հետևողական կողմնակիցն եմ և, բնականաբար, որոշ հարցերում կողմնակալ եմ, բայց կփորձեմ օբյեկտիվ գնահատականներ տալ: Նախ` առանձնացնեմ իշխանական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ծրագրերը. զավեշտալի է գուցե, բայց եթե որևէ մեկը ցանկանում էր այս իշխանություններին խայտառակ անել, ցեխը գցել, պետք է նստեր այդ ծրագիրը գրեր: ՀՀԿ-ի ծրագրին, եթե ձևական մոտենաս, ապա շուրջ 50 էջի վրա շարադրված գիտական վերլուծություն հանդիսանալու հավակնող փաստաթուղթ է, որը շատ նման է նորընտիր կառավարության հրապարակված ծրագրին և կառավարության 100 օրվա գործունեության հաշվետվությանը, որտեղ քարը քարի վրա թողնված չէ, քննադատության առարկա են դարձել մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի թերևս բոլոր հատվածները: Այդ ծրագրի հեղինակները ասում են, որ մենք պետք է խաչ քաշենք այս ուժի վրա: Համոզված եմ, որ ծրագիրը իշխող ուժի համար միայն ձևականություն է, ՀՀԿ-ն ընդամենը ցանկանում է վերարտադրվել և ստիպված հանդես է գալիս իրար հետ որևէ կապ չունեցող, անգամ իրարամերժ ծրագրերով: Ուղղակի դրեք համեմատեք, օրինակ, Սերժ Սարգսյանի 2008 թվականի և այսօրվա ծրագրերը և առաջանում է զարմանք ու ափսոսանք: Նույնը կարելի է ասել իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի մասին՝ վկա 2012 թվականի նախընտրական ծրագիրը: Նախ` որևէ ծրագրային կետ այդպես էլ իրականություն չի դարձել և որևէ խոսք չկա պատասխանատվության մասին: Փորձ անգամ չի արվում գնահատել անցած ուղին, վերլուծել առկա պրոբլեմները, շտկել սխալները, այսինքն` իսպառ բացակայում է գործնականությունը:
Ընդդիմության դաշտում ունենք բազմազանություն, կուսակցություններ կան, որոնք խոսում են տնտեսական քաղաքականության միայն սկզբունքների մասին, կան որոշ ուժեր, որոնք փորձում են կոնկրետ հարցադրումներով հանդես գալ: Այստեղ աչքի է ընկնում «Ազատ դեմոկրատներ» ծրագրի տնտեսական հատվածը:
-Հենց նրանց ծրագրում կա հարկային ամնիսիտիա կիրառելու առաջարկը, նույնը նաև «Ծառուկյան» դաշինքում է, արդյոք դա իրատեսական համարո՞ւմ եք:
-Ընդհանրություններ շատ կան տարբեր ուժերի ծրագրերում. վարկային ամնիստիա,վարկային տոկոսադրույքների նվազեցում, ձեր նշած հարկային ամնիստիան: Ցավոք, այս հարցադրումներն անելուց ընդհանրապես չեն խոսում հնարավորությունների մասին: Հարկային ամնիստիան, օրինակ, իրականություն դարձնել շատ դժվար և շատ նուրբ երևույթ է: Չկատարած պարտավորությունները կատարելուց ազատելը վտանգավոր երևույթ է, ի վերջո տուժում են պարտավորություն կատարածները, փաստորեն կասեցվում է որոշ օրենքների գործողությունը, բայց ամնիստիայի անհրաժեշտություն ես տեսնում եմ: Շատերին թվում է թե բանկային համակարգը մի տզրուկ է դարձել, որը ժողովրդի, գյուղացու, տնտեսության արյուն է ծծում, բայց այնտեղ էլ շատ խնդիրներ կան և պետք է մտածենք բանկային համակարգի առողջացման մասին, որտեղ ևս նման մեխանիզմներ կարող են կիրառվել: Նուրբ և բարդ գործիք է և տնտեսական քաղաքականության որոշիչ միջոց չէ, այլ ընդամենը մի տարր:
-Շատերը խոսում են, որ պետք է ներդրումները ազատենք հարկերից, այսօր կառավարությունն էլ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ծրագրեր է իրականացնում, ըստ Ձեզ ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ, որը չի անում կառավարությունը:
-Ներդրումների մասին խոսել են բոլոր ժամանակների բոլոր կառավարությունները, կայացվել են վճիռներ, սահմանվել են արտոնություններ, բայց այսօր մենք հատակին ենք հասել: Այս վիճակին հասել ենք երկար ժամանակահատվածում անպատասխանատու հովանավորչության, բիզնեսը իշխանության հետ միատեղելու, տնտեսական քաղաքականությունը իմաստազրկելու, քաղաքականության սկզբունքները այլասերելու շնորհիվ: Այսինքն` երկրում առկա են լուրջ համակարգային խնդիրներ, որոնք չլուծելով որևէ զարգացում, առավել ևս նման հիմնարար հարցում մենք չենք ունենա: Այսինքն, թե տվյալ ոլորտում, թե այլ հատվածներում արդյունք կարելի է ակնկալել միայն համակարգային փոփոխությունների հետևանքով, միայն առ ժամանակ հետո: Մինչդեռ այսօր հրապարակում կան ուժեր, որոնք անհապաղ իրականացվելիք խոստումներ են տալիս, որոնց գինը շատ բարձր է:
-Որո՞նք են այդ ուժերը:
-Ամենաշատ խոստումներ տալիս է իշխող ուժը, որոնք կարծում եմ որևէ արժեք չունեն: Եթե հանրագումարի բերենք, գնահատենք ծրագրային լուծումների գինը տարեկան բյուջեի կտրվածքով, խոստումների ամենամեծ ծավալով աչքի է ընկնում «Ծառուկյան» դաշինքը՝ իր 15 կետերով:
-Դրանք պոպուլիստակա՞ն եք համարում:
-Ցանկությունը շատ լավն է, շատ լավ կլինի, որ թոշակները ոչ թե 25 հազար, այլ 55 հազարով բարձրացվեն, բայց միայն այդ խոստման գինը այսօրվա բյուջեի մոտավորապես 10 տոկոսն է: Խոստումների իմաստով նման մոտեցում է հանդես բերել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացում, Խնայբանկի ավանդների հատուցում և այլն: Գիտեք այստեղ ինչն է շատ անհանգստացնում՝ իշխանությունը բարիք չէ, որ իշխանության եկած ուժերը բացեն այդ շտեմարանները ու բոլորին բարիքներ բաժանեն: Այսօր իշխանությունը բազմաթիվ չլուծված պրոբլեմների կենտրոնատեղին է, ավգյան ախոռներ, որոնք պետք է մաքրվեն, կառավարման անարդյունավետ ու թանկ համակարգ, բազմաթիվ բարդ խնդիրներ արտաքին ծանր պարտքից մինչ սոցիալական խայտառակ վատ վիճակ, ժողովրդավարական բացահայտ ճգնաժամ, սոցիալական ծայրահեղ բևեռացում և այլ, որոնք լուծելուց հետո, այդ ախոռները մաքրելուց և համակարգային խնդիրները լուծելուց հետո հնարավոր կլինեն զարգացումները:
-Օրինակ՝ «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում են առաջիկա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձը հասցնեն 111 հազար դրամի, դա ևս ձեր ասածի շրջանակներում է մտնում:
-Այո՛: «Ազատ դեմոկրատները» ծրագիրը շարադրելիս կիրառել են այն դիրքորոշումը, որը ունեին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն 2008 թվականին, մակրոտնտեսական որոշ հիմնական ցուցանիշների ներկայացում առաջիկա հինգ տարիների համար: Բայց իրավիճակն այսօր շատ ավելի վատն է, քան անգամ 2008-ին: Մինչդեռ հարկ է արձանագրել, որ այսօր ոչ միայն բացակայում է առաջընթացը, ոչ միայն չկան այն ժամանակ նախանշված զարգացումները, այլև շատ դեպքերում մենք նահանջ ենք ապրել: Նախորդ տարվա արդյունքներով 2008թ. համեմատ առկա է ՀՆԱ-ի անկում շուրջ 10%-ով, աղքատության մակարդակն էապես աճել է, առկա է ծավալուն արտագաղթ և այլ բացասական միտումներ: Եթե մտածում ենք տնտեսական քաղաքականության մասին, այսօր նման ենք մեկի, որ եկել է աղբահորի դեմը կանգնել է, այդ հորը պետք է մաքրվի և նորից սկսենք առանձին հատվածներ կառուցել, որի արդյունքը միայն կարող է լինել արդյունավետ տնտեսական քաղաքականությունը: Մենք այնքան ենք խորացել այս ճղճիմության, տգիտության, կոռուպցիայի, մենաշնորհների մեջ, որ մեզ առնվազն 2-3 տարի ժամանակ է պետք ու շատ մեծ կամք, էլ չեմ ասում նաև գիտելիք, որ այդ ախոռները, աղբահորերը մաքրենք: Իսկ վիճակի անաչառ գնահատականը հետագա զարգացումների անհրաժեշտ նախապայմանն ու երաշխիքն, որը, ցավոք, բացակայում է:
-Մաքրող ուժ ո՞ւմ եք տեսնում:
-Բոլոր ոչ իշխանական ուժերին, բոլոր ընդդիմադիրներին, եթե իսկապես բարեփոխումների պահանջ են դնում, չեմ հավատում միայն իշխողներին, որոնց խաբեություններից հասարակությունը, անգամ իրենք, հոգնել են: Ակնհայտ է, որ մենք եկել հասել ենք սահմանին, մենք այլընտրանք չունենք, պետք է գնանք փոփոխությունների և առանցքը պետք է լինի իշխող ուժի գործունեության քաղաքական գնահատականը, հնարավորություն տալով դրանց ընդդիմադիր դիրքերից ներկայացնեն իրենց գաղափարները, եթե, իհարկե, այդպիսիք ունեն, և մնան դրանց հավատարիմ:
-Պետական բյուջեի շեշտակի աճ են խոստանում քաղաքական ուժերը, այդ թվում նաև ստվերի կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարի շնորհիվ, դուք տեսնո՞ւմ եք այդ պոտենցիալը, որ բյուջեն շեշտակի աճ ունենա:
– Կան անհրաժեշտ քայլեր, որոնց մեջ ստվերի կրճատումը մտնում է: Աճի հնարավորությունը տեսնում եմ ի հաշիվ կառուցվածքային բարեփոխումների: Բայց ճիշտ չի լինի անմիջապես և ծավալուն լուծումներ ակնկալել: Հայտնի է նաև, որ լուրջ համակարգային փոփոխությունների արդյունքում կարող են լինել նաև կորուստներ, նաև բյուջեի մուտքերի նվազում: Իսկ շեշտակի աճը միայն լուրջ զարգացումների արդյունք կարող է լինել, այսինքն՝ պահանջում է ժամանակ:
-Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը՝ հաշվի առնելով, որ նրանց նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք ունեք, կարծո՞ւմ եք, որ նրանց ծրագիրը տուժել է, քանի որ Հրանտ Բագրատյանը այլ ցուցակով է ներկայացված:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ծրագիրը ավելի ընդհանուր բնույթի է, որը նշանակում է, որ հետագայում էլ համագործակցությունը շատ նման ազատական մոտեցում ունեցող ուժերի հետ հնարավոր է: Ավելին, այսօր, մեր երկրի այս բարդ վիճակում ևս բազմաթիվ են դեպքերը, երբ նույնական մոտեցում ունեցող, նույն քաղաքական սկզբունքներ դավանող ուժերը հանդես են գալիս տարբեր դիրքերից, շատ ժամանակ ավելի սուր քննադատում միմյանց, քան գաղափարական հակառակորդներին: Կարծում եմ, որ եթե ՀԱԿ-ը հաղթի, ապա թե՛ Հրանտ Բագրատյանը, թե՛ այլ ուժեր ներկայացնող տարբեր անձինք այդ թիմում ավելի լիարժեք իրենց տեղը գտնեն, քան այնտեղ, որտեղ այսօր են:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»