Նիդեռլանդները թույլ չի տվել Թուրքիայի արտգործնախարարին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել է Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Ռուտեն իր որոշումը մեկնաբանել է՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգ ու կանոնը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ, անկախ իր դեմ սահմանված արգելքից, ինքը կմեկնի Ռոտերդամ ու Թուրքիայիում իրականացվելիք սահմանադրական բարեփոխումների թեմայի վերաբերյալ հանրահավաք կկազմակերպի տեղի թուրքերի հետ:
Նիդեռլանդների վարչապետը նշել է, որ թուրքական կողմը սպառնացել էր Չավուշօղլուի այցն արգելելու դիմաց պատժամիջոցներ սահմանել:
«Նրանց հետ խելամիտ լուծմանը հանգելն անհնարին է»,-նշել է Ռուտեն:










