Թուրքիան դժվար թե երբևէ կարողանա հասնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը. Gulf State Analytics-ի փորձագետ

14:23 • 11.03.17

Թուրքիան դժվար թե երբևէ կարողանա հասնել Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկմանը: Այս մասին «Թրենդ» գործակալության հետ զրույցում ասել է Gulf State Analytics խորհրդատվական ընկերության ավագ խորհրդական, քաղաքական վերլուծաբան Թեոդոր Կարասիկը:

«Պատճառը շատ պարզ է՝ քաղաքականությունը», - նշել է Կարասիկն՝ ընդգծելով, որ թեև Անկարան փորձում է մոտենալ ԵՄ սկզբունքներին՝ վիզային ռեժիմը չեղարկել կարողանալու համար, սակայն Թուրքիայում առկա բազմաթիվ ներքին խնդիրները խոչընդոտում են այդ ընթացքը։ Ըստ նրա՝ ներկա փուլում Թուրքիայի համար վիզային ռեժիմը չեղարկելը ԵՄ-ի համար այդքան էլ անվտանգ հեռանկար չէ:

Related image

Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։  Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։


ԵՄ պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կչեղարկվի այն ժամանակ, երբ Թուրքիան կատարի անհրաժեշտ բոլոր պայմանները՝ այդ թվում փոխելով հակաահաբեկչական օրենսդրությունը։