Բաթումում անկարգությունների վնասը պետք է փոխհատուցեն դրանք իրականացնողները. Վրաստանի վարչապետ

20:31 • 12.03.17

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Բաթումում, որտեղ շաբաթ անկարգություններ են տեղի ունեցել, ոստիկանությունը գործել է կազմակերպված և կիրառել է միայն այն ուժը, որն անհրաժեշտ է եղել:

«Այն ամենին, ինչ տեղի է ունեցել, պետք է համապատասխան գնահատական տալ», - Грузия Online-ի հաղորդմամբ` վրաց վարչապետն ասել է Բաթումում երկրի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի մասնակցությամբ խորհրդաժողովի ժամանակ:

Վարչապետի կարծիքով` իրավապահ մարմինները գործել են այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է եղել` օգտագործելով այն ուժը, որը պահանջել են հանգամանքները: Ինչպես նա նշել է, պետք է պահպանել կարգուկանոնն ու պարզել, թե ովքեր են նախօրեին անկարգություններ իրականացրել` անցնելով բոլոր սահմանները:

Վարչապետը նշել է նաև, որ անկարգություններից տուժածներին պետք է փոխհատուցում հատկացնել: Նա հավելել է, որ անկարգություն հրահրողների ինքնությունը պարզելուն պես նրանց վնասի փոխհատուցման պատասխանատվության կենթարկեն: