Ինչպես են պատկերացնում Արցախյան հարցի կարգավորումը ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

21:35 • 13.03.17



Tert.am-ը ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից առանձնացրել է Արցախին վերաբերող դրույթները:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում «Արցախի Հանրապետության առաջանցիկ զարգացումը» վերտառմամբ հատվածում նշված է. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարվելու:

Մեր մոտեցումը հստակ է. մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Միևնույն ժամանակ, անընդհատ և մշտապես կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի հակառակ կողմի մտքով երբևէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին խնդրի լուծման որևէ այլ ճանապարհ կա: Սա է մեր մոտեցումը:

Շարունակելու ենք աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը:

Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն: Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակելու է ցուցաբերել բազմակողմանի աջակցություն Արցախի քաղաքական և տնտեսական զարգացմանը»:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» ծրագրի «Արցախ, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնում ասվում է. «Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է:

Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը: Բանակը պետք է գտնվի բոլորիս հոգածության կենտրոնում: Մենք պետք է դասեր քաղենք ապրիլյան պատերազմից:

Մենք առաջարկում ենք.

-Ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը:

-Ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար:

-Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ:

-Խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը:

-Սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին: Սպան ու զինվորը, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, չպետք է նյութական նեղություն զգան»:

«Կոնգրես-ՀԺԿ»  դաշինքի ծրագրում «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի շրջանակում ասվում է. «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ`գոյության հրամայականն է դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր:

Հաշտությունը կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կնպաստի ներդրումների ներգրավմանը, տնտեսական վերելքին, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների և աշխատավարձերի շեշտակի աճին: Այս ամենը ոչ միայն կդադարեցնի արտագաղթը, այլև պայմաններ կստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգվածային վերադարձի համար:

Խաղաղության ծրագրի իրականացումը, թեկուզ ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար:

Անվտանգություն և արտաքին քաղաքականություն

-Հետևողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած և ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։

-Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։

-Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային և ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին և նախագծերին»։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրի՝ Արցախին վերաբերող բաժնում ասվում է. «Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են և ապրելու են կողք կողքի: Խաղաղություն են ուզում թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները: Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները` ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի: Կայուն և երկարատև խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ենք համարում.

-Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանել ուժերի հավասարակշռությունը. ուժերի հարաբերակցության խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով,

-խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը հայերի և ադրբեջանցիների միջև՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար. առանց փոխվստահության մթնոլորտի խոսել այս խնդրի կարգավորման մասին անպտուղ է և անիմաստ,

-բացառել միակողմանի ցանկացած զիջում։

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության:

Մեր դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը:

Միայն ժամանակակից և զարգացող տնտեսություն, ինչպես նաև ժողովրդավարական և զարգացող երկիր ունենալու դեպքում մենք մյուս կողմին կպարտադրենք արժանապատիվ լուծում և կայուն ու արժանապատիվ խաղաղություն:

Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ու զարգացման հարցն ամբողջ 10–միլիոնանոց հայության հարցն է»։

«Ծառուկյան» դաշինքի ծրագրի՝ «Խաղաղ, կայուն տարածաշրջան» բաժնում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։ Առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել»։

«Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրում նշվում է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման մասին. «Համահայկական կառույցների ձևավորում` ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ մի դեպքում փորձաքննություն և խորհրդատվություն կանցնեն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում Կառավարության և գործադիր իշխանության որոշումները»:

«Ազատ դեմոկրատների» ծրագրով նախատեսվում է Հայաստան-ԼՂՀ տնտեսական ինտեգրացիա. «Հայաստան-ԼՂՀ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարկետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստեղծմանը և իրականացմանը։

ՀՀ պետական պատվերի և պետական գնումների ծրագրերում ԼՂՀ տնտեսվարող սուբյեկտների համար պարտադիր քվոտա կսահմանվի։

Կրթական որոշ հաստատություններ (համալսարաններ, ԳԱԱ) իրենց գլխամասային գրասենյակները կտեղափոխեն ԼՂՀ։

Պետությունը կխրախուսի ներքին տուրիզմը՝ հատկապես կսուբսիդավորվեն աճող սերնդի տուրիստական ճամփորդությունները ՀՀ սահմանամերձ բնակավայրեր և ԼՂՀ»։

«Ելք» դաշինքի ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում ասվում է. «Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք` միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»:

 

 

 

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)

00:50 • 19/09

ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելական օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Վլադիմիր Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում