Բրիտանական խորհրդարանը վերջնականապես ընդունեց Բրեքզիթի մասին օրենքը

03:49 • 14.03.17

Բրիտանական խորհրդարանի երկու պալատներն էլ այսօր վերջնական տեսքով ընդունեցին Բրեքզիթի մասին օրենքը, հայտնում է BBC–ն։


Պատգամավորները մերժել էին օրինագծի երկու փոփոխությունները, որոնք Լորդերի պալատն էր առաջարկել՝ Brexit -ից հետո Մեծ Բրիտանիայում Եվրոպական միության քաղաքացիների իրավունքների միակողմանի երաշխիքների մասին, ինչպես նաև ԵՄ հետ Լոնդոնի բանակցությունների արդյունքների հաստատման հարցում խորհրդարանին ձայնի իրավունք տալու վերաբերյալ։


Այժմ արդեն, երբ թե՛ համայնքների, թե՛ լորդերի պալատը համաձայնել է անփոփոխ թողել օրինագիծը, մնում է միայն, որ այն ստորագրի թագուհին։


Օրենքի ընդունումից հետո վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ կստանա ԵՄ-ի հետ Brexit-ի մասին բանակցությունները սկսելու համար։