ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի բանակցման գործընթացը չենք պայմանավորել 3-րդ կողմի հետ ունեցած հարաբերություններով. Կարեն Նազարյան (Մաս 1)
Օրերս Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարվող բանակցությունները իրավական շրջանակային նոր փաստաթղթի շուրջ ավարտվել են: Այս առնչությամբ Tert.am-ի հետ ծավալուն զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները, մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրն ու ինչ օգուտներ այն կարող է տալ Հայաստանին: Խոսելով հանգամանքից, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթուղթը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած Հայաստանի պարտավորություններին:
Միաժամանակ, Կարեն Նազարյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում Հայաստանը չի շրջանցել հետաքրքրությունը, որը ցուցաբերում էին իր ավանդական գործընկերները: Խոսքը, ըստ նրա, ոչ միայն ռուսական կողմի մասին է: «Եղել են խորհրդակցություններ, և ոչ միայն ռուսական կողմի, այլ նաև գործընթացով հետաքրքրված մյուս երկրների հետ՝ հնարավորինս ներկայացնելով բանակցային գործընթացի նպատակը և ընթացքը: Բայց իրավական պարտավորություն՝ համաձայնեցնելու փաստաթուղթը երրորդ կողմի հետ, որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև սա երկկողմ, միջպետական գործընթաց է ՀՀ և ԵՄ-ի միջև»,- ասել է նա:
- Պարո՛ն Նազարյան, եթե թույլ կտաք, ուզում եմ հարցազրույցը սկսել քաղաքական-հասարակական շրջանակներում հնչեցվող հարցադրումից, թե Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային իրավական համաձայնագրի քննարկումն ինչո՞ւ այսքան երկար տևեց, երբ դրա մի մասը՝ քաղաքական բաղադրիչը, արդեն իսկ բանակցվել էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:
- Փորձեմ մի փոքր բացել փակագծերը ժամկետների հետ կապված, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի բանակցային ողջ գործընթացի դինամիկան: Առհասարակ, ԵՄ-ի հետ այս ուղղությամբ գործընթացը մեկնարկել էր 2014թ.-ի դեկտեմբերին մտքերի փոխանակման ձևաչափով, որի նպատակն էր ի մի բերել ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շրջանակը, ուղենշել այն խնդիրները, որոնք պետք է ներառվեին ապագա փաստաթղթում: Գործընթացը տևեց մոտավորապես 4 ամիս, որից հետո ԵՄ անդամ-երկրներում տեղի ունեցան ընտրական գործընթացներ, ԵՄ կառույցներում նոր պաշտոնատարներ նշանակվեցին, ձևավորվեց Եվրոպական խորհուրդը, խորհրդարանը, հանձնաժողովը, դրա ենթակա մարմինները։ Արդյունքում, 2015թ.-ի հոկտեմբերի կեսերին ԵՄ խորհրդի կողմից եվրոպական կողմից տրվեց մանդատ՝ Հայաստանի հետ բանակցությունները սկսելու համար, իսկ դեկտեմբեր սկզբին պաշտոնապես ազդարարվեց բանակցությունների մեկնարկը՝ ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից:
Բուն բանակցային գործընթացն ընդհանուր առմամբ տևեց 1 տարի 4 ամիս, և կարծում եմ, որ կողմերին հաջողվեց բավական կարճ ժամանակահատվածում բարեխիղճ աշխատանք կատարել: Նախորդ շրջանի համեմատ այս բանակցությունները բավական պահանջկոտ էին՝ մասնագիտական, փորձագիտական առումներով, և մեր խնդիրն էր ի մի բերել ապագայում ԵՄ հետ ստորագրվելիք փաստաթղթի շրջանակի իրավական հանձնառությունների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող պարտավորվածությունների հետ: Կարծում եմ՝ դա հաջողվել է. անցած ամսվա վերջում, Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին բանակցությունների ավարտի մասին:
- Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխն ամբողջապես պահպանվե՞լ է իրավական շրջանակային նոր համաձայնագրում, թե՞ կրճատումներ կան:
- Պատասխանեմ հետևյալ կերպ. նոր համաձայնագրի բանակցությունները խարսխվում էին Հայաստանի և Եվրամիության միջև վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, հարաբերությունների ընթացքի, դրանց խորության և առաջնայնությունների վրա: Անշուշտ, մենք նաև հենվել ենք նախկինում արձանագրած առաջընթացի, ձեռք բերած պայմանավորվածությունների վրա, որոնք բխում էին նախկին բանակցային գործընթացից կամ նախկինում երկուստեք ստանձնած հանձնառություններից: Ի դեպ, դրանց մի մասը ձևակերպված էին Արևելյան գործընկերության փաստաթղթերում, հռչակագրերում: Ասել, որ բանակցությունների հիմքում միայն նախկինում բանակցված փաստաթուղթն էր, ամբողջական պատկեր չի լինի: Այս նոր համաձայնագիրն արտացոլում է նաև կողմերի մոտեցումները, դիրքորոշումները՝ միջազգային, տարածաշրջանային զարգացումներից ելնելով: Սա համապարփակ փաստաթուղթ է, արտահայտում է Հայաստան-Եվրամիություն 25-ամյա հարաբերությունների ծավալը, ուղենշում է դրանց հետագա զարգացման հեռանկարները:
- Հասկանալի է, որ «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր» անունը կրող այս նոր փաստաթուղթն ավելի ցածր մակարդակ կունենա, քան Ասոցացման համաձայնագիրն էր: Ամեն դեպքում, որպես գլխավոր բանակցող, կարո՞ղ եք ասել, թե որն է լինելու Հայաստանի օգուտն այս համաձայնագրից: Մինչ այս համաձայնագիրն էլ ՀՀ-ԵՄ միջև արդյունավետ համագործակցություն կար: Ի՞նչն է փոխվելու, հավելյալ օգուտնե՞ր ենք ունենալու:
- Չէի ցանկանա համեմատել այս համաձայնագիրը նախկինում բանակցված տեքստի այն պարզ պատճառով, որ մեր նպատակն էր ձևավորել իրավական մի նոր հենք, որը կարտահայտեր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորությունը և էությունը: Դա մեզ, վստահորեն կարող եմ ասել, հաջողվեց: Բովանդակային առումով փաստաթուղթը համապարփակ է, խոսքը ընդլայնված գործընկերության մասին է. կառուցվածքային առումով, այո, նման է նախկինում բանակցված փաստաթղթին՝ ունի նախաբան, «Ընդհանուր սկզբունքներ» բաժին, առանձին մեծ գլուխ է հատկացված քաղաքական երկխոսությանը, բարեփոխումներին, արտաքին քաղաքականության ոլորտին, առանձին գլխով ամրագրված են արդարադատության և ազատությունների մասին մեր մոտեցումները, խնդիրները։ Մենք շատ ենք կարևորում փաստաթղթի տնտեսական գլխում ներառված խնդիրները, առանձնահատուկ տեղ է հատկացված ոլորտային համագործակցության ուղղություններին, որում ներառված են մոտ երեք տասնյակ ուղղություններ (տրանսպորտ, էներգետիկա, տեղեկատվական հասարակություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, սոցիալական քաղաքականություն, առողջապահության, տարածքային զարգացում, կրթություն և այլն):
Փաստաթուղթը, բացի իմ կողմից թվարկված գլուխներից, ներառում է նաև «Առևտուր և առևտրին վերաբերող հարցեր» բաժինը, որը եկել է փոխարինելու նախկինում բանակցված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: Ի տարբերություն նախկինում բանակցված փաստաթղթի, կարող ենք նշել, որ փոփոխվել է հիմնականում այս բաժինը՝ ներառելով Առևտրի հարցերին վերաբերող կարևորագույն բաղադրիչը, որտեղ հստակ նշված են այս բնագավառում երկուստեք ձեռնարկվելիք քայլերը:
Այս նոր համաձայնագրի իրականացման միջոցով մենք նպատակ ունենք մեր կենցաղում կիրառելի դարձնել ԵՄ չափանիշները, մոտարկել մեր օրենսդրությունը եվրոպականի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է անել: Այսինքն՝ ընդլայնել համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա, ապահովել Հայաստանի ընդգրկուն մասնակցությունը ԵՄ ծրագրերում՝ խորացնելով քաղաքական ու տնտեսական երկխոսությունը մի շարք կարևորագույն բնագավառներում:
Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ԵՄ հետ մեր համագործակցությունը հենվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա, ամենաբարձր մակարդակով հայտնել ենք մեր պատրաստակամությունը առաջ մղելու ԵՄ հետ մեր փոխգործակցությունը մի շարք ոլորտներում: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս առաջ շարժվել՝ ունենալով իրավական հիմք, երկուստեք պարտավորություններ, հանձնառություններ՝ միտված ապագա քայլերին: Փաստաթուղթը կոչված է նաև նախանշելու ապագա տարիների ընթացքում մեր համագործակցության հիմնական ուղղությունները, սա յուրահատուկ մի ուղենիշ է հետագա զարգացումների համար:
- Պարզ է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, տնտեսական մասով չենք կարող խորը համագործակցություն ունենալ Եվրամիության հետ: Ո՞րն է տնտեսական համագործակցության այն սահմանը, որը ամրագրվել է համաձայնագրով և արդյո՞ք այն չի հակասում ԵԱՏՄ-ում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին:
- Նախորդ հարցին պատասխանելիս ես խոսեցի նախկինում բանակցված փաստաթղթի և նոր համաձայնագրի միակ և հիմնական տարբերության մասին: Խոսքը ոչ թե սահմանափակ տնտեսական երկխոսության, այլ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի բացառման մասին է, որովհետև լինելով ԵԱՏՄ անդամ՝ մենք չենք կարող ԵՄ-ի հետ համատեղել ազատ առևտրի գոտու դրույթները: Իսկ տնտեսական ու ոլորտային ուղղություններով, ընդհակառակը, համաձայնագիրը նախատեսում է առավել խորը և ընդլայնված համագործակցություն, որովհետև դրանք համատեղելի են ԵԱՏՄ-ում մեր կողմից ստանձնած պարտավորությունների հետ: Եթե ոմանց թվում էր, որ փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացը ժամանակատար էր, ապա դա կապված էր մեր փորձագետների, ներգրավված մասնագետների կողմից ինտեգրացիոն այլ ֆորմատներում ստանձնած պարտավորությունների մասով համատեղելի տարրերն ի հայտ բերելու խնդրի հետ, ինչը արդյունքում ստացվեց:
Ասել, թե տնտեսական սահմանափակումներ կամ անհամատեղելիություն գոյություն ունի, կամ խոչընդոտ՝ ԵՄ հետ համագործակցելու, ճիշտ չէ։ Մենք շարունակում ենք միանալ ԵՄ մի շարք ծրագրերին ու հաջողությամբ համագործակցում օրինակ «COSME» ծրագրին, որը ՓՄՁ-ների զարգացմանն է միտված, «Հորիզոն 2020»-ին, որը գիտական համակարգի զարգացմանն է միտված, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, սկսվել են Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցությունները, որը հնարավորություն կտա միանալ 36 պետությունների ավիացիոն շուկաներին և այլն: Ի դեպ, վերջինս կարևորվում է Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող և շրջափակման մեջ գտնվող երկրի: Եվրամիության կողմից արդեն տրվել է մանդատ՝ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար և հույս ունենք, որ այս տարի այն ևս հաջողությամբ կավարտենք:
- Սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը չնախաստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, եղան մեկնաբանություններ, որ Ռուսաստանի ճնշման ներքո էր, որ Հայաստանը հրաժարվեց 3,5 տարվա բանակցություններից: Այսօր էլ մտահոգություններ են հնչում, որ ՌԴ-ն նորից կարող է խոչընդոտել փաստաթղթի նախաստորագրմանը: Հիմա, երբ Հայաստանը ԵԱՏՄ-ում է, արդյո՞ք իր գործընկերների կողմից, ՌԴ կողմից ունի համաձայնություն՝ Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելու հարցում:
- Նախ անդրադառնամ Ձեր հարցադրման առաջին մասին: Բազմիցս նշվել է, որ Հայաստանի որոշումը՝ միանալ ԵԱՏՄ-ին առաջին հերթին ուներ և ունի տնտեսական կարևորագույն բաղադրիչ: Մեր խնդիրն է եղել ընդլայնել Հայաստանի արտահանման շուկան, որն այսօր իրողություն է: Ես խորհուրդ կտայի հեռու մնալ «ճնշում» բառի կիրառությունից, որովհետև այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնեց Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին, միաժամանակ հայտարարեց նաև ԵՄ հետ բանակցված Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու իր պատրաստակամության մասին: ԵՄ կողմից, սակայն, հայտարարվեց, որ այդ գործընթացներն անհամատեղելի են, այնինչ այն ժամանակ Մաքսային միության, իսկ հետո նաև ԵԱՏՄ-ում ստանձնած մեր պարտավորությունների հետ անհամատեղելի էր միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին դրույթը: Մենք պատրաստ էինք ստորագրել քաղաքական մասը, սակայն Եվրամիությունը անհնար համարեց տարանջատել համաձայնագրի քաղաքական մասը ԽՀԱԱԳ դրույթից: Քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է վերաձևակերպել մեր մոտեցումները, վերաբանակցել իրավական նոր փաստաթղթի շուրջ, որն այլևս կատարված իրողություն է. բանակցություններն այս ուղղությամբ ավարտված են:
Այս ընթացքում մենք չենք շրջանցել այն հետաքրքրությունը, որը ցուցաբերել են մեր ավանդական գործընկերները: Խոսքը ոչ միայն ռուսական կողմի մասին է: Մենք ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելիս երբեք այդ գործընթացը չենք պայմանավորել 3-րդ կողմի հետ ունեցած հարաբերություններով: Եղել են խորհրդակցություններ գործընթացով հետաքրքրված բոլոր գործընկերների հետ՝ հնարավորինս ներկայացնելով նպատակը, բանակցությունների ընթացքը: Բայց իրավական պարտավորվածություն՝ համաձայնեցնելու փաստաթուղթը 3-րդ կողմի հետ, որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև սա երկկողմ, միջպետական գործընթաց է:
Առհասարակ, փոխկապակցված այս աշխարհում կամ ավելի ճշգրիտ՝ մերօրյա միջազգային հարաբերություններում խոսել տարանջատված գործընթացների մասին որոշ դեպքերում անիրատեսական է: Նույնիսկ խոշոր պետություններն իրենց արտաքին քաղաքականությունը ծրագրելիս, իրականացնելիս հաշվի են նստում իրենց գործընկերների, 3-րդ, 4-րդ երկրների հետ իրենց ունեցած ռազմավարական հարաբերությունների ընթացքի ու որակի հետ: Հայաստանն էլ այս առումով բացառություն լինել չի կարող: Եղել է հետաքրքրություն, խորհրդակցել ենք, քննարկել, և ոչ ավելին:
- Եվ ռուսական կողմի համար այս համաձայնագիրը խնդրահարույց չէ՞:
- Չկա առհասարակ որևէ գործընկեր երկիր, որը համարի, թե ՀՀ արտաքին քաղաքականությունը խնդրահարույց է իր համար կամ իր տեսանկյունից: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, գիտեք, բազմավեկտոր է. մեր նպատակն է իրականացնել և պահպանել արդյունավետ երկխոսություն և հավասարակշռություն մեր կարևորագույն գործընկերների հետ:
Հարցազրույցի շարունակությունը՝ այստեղ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
13:59 • 25.04.24 Սևիկյանի գոլը հաղթանակ պարգևեց Ֆերենցվարոշին (տեսանյութ)
Իրադարձային
-
19:27 • 25.04.24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
-
18:58 • 25.04.24 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի