Դամասկոսի արդարադատության պալատում պայթյուն է որոտացել. կա 25 զոհ

18:37 • 15.03.17

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնալան ալ-Համիդիա շրջանում գտնվող արդարադատության պալատում հզոր պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, ահաբեկչության հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել: Նախնական տվյալներով` պայթուցիկը գործի է գցել մահապարտ ահաբեկիչը:

Դատական շենքի մոտ են ժամանել շտապ օգնության հաշվարկն ու ոստիկանությունը: Սիրիական պետական հեռուստատեսության հաղորդմամբ` ահաբեկչության պահին դատարանում միաժամանակ մի քանի գործի լսումներ են ընթանալիս եղել: