Ստամբուլի նահանգապետարանը անօրինաբար է միջամտում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը. հայկական համայնքը պատասխանել է

22:49 • 15.03.17

Հայկական համայնքը պատասխանել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը   միջամտելու փորձին:

Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեբու Ասլանգիլը «Ակոս»-ին տված հարցազրույցում նշել է, որ նահանգապետարանի կողմից պատրիարքարան ուղարկված գրությունը անօրինական է:

«Այդ գրությունը սկզբից մինչև վերջ անօրինական է, նահանգապետարանը չունի այդպիսի իրավասություն: Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը պատկանում է միայն հայկական համայնքին»,- ասել է Սեբու Ասկանգիլը:

 

 

 

Ստամբուլի նահանգապետարանը անօրինաբար է միջամտում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը. հայկական համայնքը պատասխանել է