«Մամ, ես եմ». թուրքական կայքն անդրադարձել է Արտո Թունջբոյաջյանի ընտանիքի և ցեղասպանությունից փրկվելու պատմությանը

12:04 • 15.03.17



Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է ստամբուլահայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի կյանքի պատմությունը, որը սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայության կյանքի, խնդիրների ու պայքարի հետ:

auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Արտո Թունջբոյաջյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների:

Թունջբոյաջյանի՝ թուրքական մամուլում հայտնված կյանքի պատմությունը ներկայացնում ենք ստորև.

Արտոյի հայրը՝ Սեդրակ Թունջբոյաջյանը, 10 տարեկան էր, երբ սկսվեց նրա հայրենի Սեբաստիայի վրա հարձակումը:

«Երբ հայրս տեսնում է, թե ինչպես են իրենց հարևանների երկու աղջիկների կոկորդը կտրում, վախեցած ու խուճապահար մտնում է փոսի մեջ ու թաքնվում: Ավելի ուշ նա մի հովվի օգնությամբ կարողանում է անցնել ավելի ապահով վայր», - պատմում է Արտոն:

Ի վերջո, ընտանիքում 11 քույր-եղբայրներից միայն 4-ն են կարողանում փրկվել կոտորածից. որբացած Սեդրակը, Միսակը, Գագիկն ու Օվսաննան կարողանում են հասնել Ստամբուլ: Այստեղ, ի տարբերություն Սեբաստիայի, կային եվրոպացիներ, և այդ միտքը նրանց ավելի ապահով լինելու զգացում էր տալիս:

Արտոյի հայրն այստեղ ծանոթանում և ամուսնանում է Վալենտինա Պտիկյանի հետ: Ավելի ուշ նրանք ունենում են ապագայում հայտնի երաժիշտներ դարձած երկու որդի՝ Օննոյին և Արտոյին, ինչպես նաև մեկ աղջիկ՝ Թագուհի անունով: Թունջբոյաջյանների ընտանիքն ապրել է Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում, ընտանիքի հայրն ու հորեղբայրն այնտեղ սկսում են զբաղվել արհեստագործությամբ:



Արտոն հիշում է, որ միշտ օգնում էր հորը. ներկում էր հոր և հորեղբոր պատրաստած կոշիկները, զբաղվում էր դրանց առաքմամբ:

1981թ.-ին Արտոն մեկնում է ԱՄՆ և վերադառնում երեք տարի անց՝ 1984թ.-ի օգոստոսի 4-ին:

«Ուղիղ տուն շտապեցի: Տանը մի սեղանի շուրջ խմում էին իմ առողջության ու բարօրության համար: Այն պահին, երբ մայրս լաց էր լինում, պատուհանը երեք կամ չորս անգամ թխկթխկացրի: Ասացի՝ «Մամ, ես եմ»: Մայրս նայեց պատուհանից դուրս ու հորս ասաց. «Սեդրակ, մենք այս ինչքան ենք խմել, որ Արտոյի ձայնն է ականջիս լսվում»։ Այդ ժամանակ նորից ասացի՝ «Մամ, ես եմ»: Դրանից հետո հայրս դուրս թռավ ու փաթաթվեց ինձ», - հիշում է Արտոն ու պատմում, որ հենց այդ օրը հայրն առաջին անգամ տանը խոսել է ցեղասպանության ու կորցրած հարազատների մասին:

Հայտնի երաժիշտը հիշում է, որ մինչ այդ օրը ցեղասպանությունն իր համար հենց հոր լռությունն էր, իսկ հայրը ցավը փորձում էր խեղդել ալկոհոլի մեջ:

«Հայրս վերին աստիճանի քաշվում էր պատմելուց: Երբեմն ականատեսն էի լինում, թե ինչպես էր հանկարծակի սկսում արտասվել: Հայրս մեզ ոչինչ չէր ասում: Սակայն վերջիվերջո սկսեց խոսել կոկորդները կտրված հարևանների, քույրերի մասին: Մահից մի որոշ ժամանակ առաջ պատմեց մեզ… Այդ ժամանակ սկսեցի հասկանալ հորս հայացքն ու դեմքը… », - պատմում է Թունջբոյաջյանը:

1984-ի դեկտեմբերին Արտոն, զանգահարելով քրոջը, տեղեկանում է, որ հայրը կոմայի մեջ է:

«Գիտե՞ք, ես եկա այն եզրահանգմանը, որ այդ օրերին (նկատի ունի ցեղասպանության շրջանը - tert.am) մահանալն ամենահեշտ բանն էր: Մահացածներն արդեն չկան, բայց մնացողները շատ ցավ են քաշում», - ասում է Արտոն, ում ընտանիքը ստիպված եղավ լքել Թուրքիան, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն իր ազդեցությունն ունեցավ նաև Թուրքիայի հայերի հանդեպ ոչ լավ վերաբերմունքի խորացման վրա:

Այդ ժամանակ Արտոյի մայրն ու քույրը տեղափոխվեցին ԱՄՆ: 2003-ին ԱՄՆ-ում մահացած Արտոյի մոր մարմինը տեղափոխվեց Ստամբուլ և հուղարկավորվեց ամուսնու կողքին: Արտոյի երաժշտական ոգեշնչման ամենամեծ աղբյուրը հանդիսացող նրա ավագ եղբայրը՝ Օննո Թունջը, որն աշխատել է Թուրքիայի ամենահայտնի երգիչների ու երաժիշտների հետ, մահանում է 1996թ.-ին Թուրքիայում:

Картинки по запросу onno tunc

«Ըստ իս՝ գոյություն չունի ցեղասպանության 100-րդ կամ 1000-րդ տարելից: Այն ամենը, ինչ յուրաքանչյուրս պետք է անենք, առանց միմյանց խաբելու կյանք վարելն է», - ասում է Արտոն, ում կարծիքով՝ ապրիլի 24-ից հետո շատ ավելի կարևոր է ապրիլի 25-ը՝ որպես հայ առաջ նայել կարողանալու օրը:

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:59 • 25/05

Անժելա Սարաֆյանը կարող է մարմնավորել է «Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ» ֆիլմի Սելլիի կերպարը

23:52 • 25/05

Նախագահ Սարգսյանն իր վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական եւ գործընկերային

23:52 • 25/05

Porsche-ն հետ կկանչի խաղալիք ավտոմեքենաները

23:45 • 25/05

ԱՄՆ-ում ճագարը փախել է կատվից ու ընկել բուի ճանկերը (տեսանյութ)

23:42 • 25/05

Ստամբուլում «Իսլամական պետության» 51 հավանական գրոհայինի են ձերբակալել  

23:40 • 25/05

Բոնուչին կարող է լքել «Միլանը», եթե ակումբը զրկվի ԵԼ-ում խաղալու իրավունքից

23:40 • 25/05

Հայկական երազանք. Forbes-ի կարծիքով՝ Հայաստանը ձգտում է կրկին դառնալ «Սիլիկոնյան հովիտ»

23:16 • 25/05

Արմեն Սարգսյանը և Գեորգի Կվիրիկաշվիլին կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը

23:15 • 25/05

Սալահը ՉԼ խաղարկության ամենաարագավազ ֆուտբոլիստն է

23:11 • 25/05

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում

23:01 • 25/05

5 խորհուրդ Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի ոճաբաններից, որոնցից կարելի է օգտվել առօրյա կյանքում

22:51 • 25/05

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը

22:50 • 25/05

Նախագահ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի

22:48 • 25/05

«Յուվենտուսի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

22:38 • 25/05

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ

22:27 • 25/05

Արտակ Դավթյանը փորձառու զինվորական է. Դ. Ջամալյանը և Դ. Բաբայանը՝ ԶՈւ ԳՇ նորանշանակ պետի մասին

22:24 • 25/05

Յուրգեն Կլոպի մամուլի ասուլիսը ՉԼ-ի եզրափակչից առաջ

22:16 • 25/05

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը համատեղ աշխատելու երկուստեք պատրաստակամություն են հայտնել

22:01 • 25/05

ԱԱԾ-ը բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա

21:52 • 25/05

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը ՉԼ-ի եզրափակչից առաջ

21:46 • 25/05

Բիզնես միջավայրի հետ կապված օպերատիվ խնդիրները կարգավորված են, սակայն անհրաժեշտ են ֆունդամենտալ փոփոխություններ. Հ. Ավագյան

21:40 • 25/05

Հայերի ցեղասպանությունը նրանց ունեցվածքը յուրացնելու միջոց էր. Հարվարդի համալսարանի դասախոսի անդրադարձը

21:33 • 25/05

Փրկարարները բնակարանում հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու դի

21:23 • 25/05

Սփյուռքի ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցելո՞ւ, թե՞ տրամադրած ֆինանսները վերահսկելու իրավունք պետք է ունենան. կարծիքներ

21:16 • 25/05

Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայում MH 17 օդանավի խոցման մեջ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները

21:12 • 25/05

«Հյուսթոնի» առաջատարներից մեկը բաց կթողնի «Գոլդեն Սթեյտի» հետ 6-րդ հանդիպումը

21:11 • 25/05

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանական միության պատվիրակությանը

21:02 • 25/05

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ազատվել է զբաղեցված պաշտոնից

20:58 • 25/05

Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը ՀՀ-ում

20:49 • 25/05

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Սփյուռքի  նոր փոխնախարարներին

20:43 • 25/05

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ ՄԻՊ-ի աշխատանքը

20:41 • 25/05

Կուտակային կենսաթոշակների պարտադիր նորմի կիրառումը հետաձգելն ավելի վատ դեր է խաղալու, որովհետև նոր փաստարկներ առաջ չեն գալու. Բ. Ասատրյանը՝ Մ. Թանդիլյանի առաջարկի մասին

20:39 • 25/05

Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկ ներկայացնելը տեսանյութով

20:37 • 25/05

Կիևի դատարանը հերթական անգամ կալանք է սահմանել Ավակովի որդու գույքի նկատմամբ

20:27 • 25/05

ՆԱՍԱ-ն մտադիր է Լուսնի վրա հրթիռային վառելիքի արտադրման գործարանի կառուցումն սկսել 2019-ին

20:20 • 25/05

Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

20:12 • 25/05

NBA. «Հյուսթոնը» դրամատիկ խաղում հաղթել է չեմպիոնին ու մեկ քայլով մոտեցել է եզրափակչին (տեսանյութ)

20:06 • 25/05

Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության թեման այլևս չի շոշափվի ռուսական հեռուստաեթերում

19:55 • 25/05

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

19:54 • 25/05

Համագործակցությունը Մոսկվայի և Երևանի միջև շարունակվում է. ՌԴ ԱԳՆ

19:48 • 25/05

«Արսենալ»ը Էմերիին 80 մլն կտրամադրի տրանսֆերների համար

19:41 • 25/05

Վիլնյուսում Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակին նվիրված համերգ է կայացել

19:40 • 25/05

ԱՄՆ-ն արգելել է բամբակի ներկրումը Թուրքմենստանից

19:35 • 25/05

Զինված տղամարդը պատանդներ է վերցրել բրիտանական Քենթում

19:34 • 25/05

Կվերացվի կալանավորված անձին մերձավոր ազգականի հետ առանց հիմնավոր պատճառաբանության տեսակցությունն արգելելու պրակտիկան

19:30 • 25/05

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործ է վարույթ ընդունվել

19:29 • 25/05

Եղել է ներքին ինֆորմացիա, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի, անգամ շորերն էինք բերել. Անդրանիկ Թևանյան

19:23 • 25/05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

19:16 • 25/05

Ժամը 18:00-ի դրությամբ տուգանային հրապարակ է տարվել անչափահասի վարած 6 մեքենա

19:13 • 25/05

Առաջին խմբի նորընծա չեմպիոն «Լոռին» հաղթանակով ավարտեց առաջնությունը (տեսանյութ)

19:09 • 25/05

Պուտինը նախազգուշացրել է տնտեսական ճգնաժամի մասին, որին աշխարհը դեռ ականատես չի եղել

19:05 • 25/05

Հեռուստատեսությամբ մարդիկ չպետք է իրենց կեղտոտ սպիտակեղենը հանեն ի տես բոլորի, մենք դա ուղղակի թույլ չենք տա. Նիկոլ Փաշինյան

18:57 • 25/05

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

18:53 • 25/05

Իրանական գազը սահմանի վրա առաջարկվում է 165 դոլարով. էներգետիկայի նախարար

18:52 • 25/05

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը կոչ են արել Ռուսաստանին ստանձնել Boeing-ի աղետի համար պատասխանատվությունը

18:48 • 25/05

Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի նկատմամբ տարիներ շարունակ չի եղել պետական վերահսկողություն. Մ. Թանդիլյանը ԲՍՓ ղեկավար կազմին հանձնարարել է խստագույնս հետևել օրենքին

18:41 • 25/05

Հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, մոտ ապագայում էլ չեմ պատրաստվում. Արամ Սիմոնյան

18:36 • 25/05

«Դե յուրե» նոր ձևաչափ չի հաստատվել, Արցախի մասնակցությունը բանակցություններին անխուսափելի է. Դավիթ Բաբայան

18:22 • 25/05

«Տոտենհեմի» տրանսֆերային գլխավոր նպատակները

18:17 • 25/05

Իրաքյան ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում

18:15 • 25/05

Ռոնալդուն Սալահի մասին. Սիրում եմ նրան, նա նման է Մեսսիին

18:13 • 25/05

12-ամյա կրթական համակարգը փակելը «ֆեյքերի» տարածած լուր է. Արայիկ Հարությունյանը՝ «Այբ»-ի աշխատակազմին

17:39 • 25/05

Աբխազական երկաթուղային ճանապարհի հարցը չի քննարկվել. Աբաշիձեն՝ Կարասինի հետ հանդիպման արդյունքներով

17:37 • 25/05

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը

17:26 • 25/05

Կլոպ. Ռեալի համար Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալն ավելի հեշտ էր

17:25 • 25/05

Կառավարությունը նպատակ չունի կասեցնել համազգային թատրոնի շենքի կառուցումը. վարչապետ

17:14 • 25/05

Երկու դպրոց եմ հաճախել, երկուսում էլ վերջին զանգը նշել եմ. Մխիթար Հայրապետյան

17:12 • 25/05

ՀՀ փոխվարչապետը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը

17:11 • 25/05

Կրկին շիկահեր. Քիմ Քարդաշյանը հանուն ամուսնու փոխել է վարսերի գույնը

17:06 • 25/05

«Գահերի խաղի» աստղը նկարահանվել է «շաբլոնային» ֆոտոսեսիայում՝ հանդես գալով գործարար կնոջ կերպարով (լուսանկարներ, տեսանյութ)

16:57 • 25/05

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը

16:55 • 25/05

Իվանկա Թրամփ. Ինչու՞ են Ռոլան Գարոսում Սերենա Ուիլյամսին պատժել երեխա ունենալու համար

16:53 • 25/05

Ակնկալվում է, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից. ուղիղ

16:51 • 25/05

ԴԱՀԿ-ում 423.387.000 դրամ բռնագանձելու վերաբերյալ ավելի քան 47 000 վարչական ակտերով մերժվել է կատարողական վարույթի հարուցումը. քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

16:50 • 25/05

Ամուլսարի հանքի շահագործումը ավերածությունների է հանգեցնելու. Հակոբ Սանասարյան

16:47 • 25/05

Անպատասխանատու քայլ․ ՀՀ ԱԳՆ-ը՝ ռուս պրանկերների՝ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ խոսելու մասին

16:45 • 25/05

«Հիմա սա երա՞զ է թե իրականություն». դերասան Միքայել Պողոսյանի հարցը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

16:39 • 25/05

Մուհամեդ Սալահն ընդհատել է Ռամադանի պահքը` հանուն Չեմպիոնների լիգայի եզրափակչի

16:29 • 25/05

Մեր խնդիրն է ոչ թե հատուկ օպերացիաներ իրականացնել թատրոնների դահլիճները լցնելու համար, այլ այնպես անել, որ մարդիկ գնան թատրոն. Ն. Փաշինյան

16:25 • 25/05

Կիլաուեա հրաբխի ժայթքումը շարունակվում է. Հավայիների բնակիչներն ուղղաթիռներով կտարհանվեն (լուսանկարներ)

16:17 • 25/05

Ճիշտ չի լինի, որ եկեղեցին առանձին հանգանակություն իրականացնի. Գարեգին Բ-ն՝ Հայաստան համահայկական հիմնադրամին $300 000 նվիրաբերելու առաջարկի մասին

16:06 • 25/05

Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է. CNN (տեսանյութ)

15:57 • 25/05

Եթե պետության քայլերի հետևանքով «Լիդիանը» շահույթ չստանա՝ մոտ $ 2 մլրդ փոխհատուցում պետք է լինի. Ջերմուկի բնակիչը՝ ակցիաները դադարեցնելու մասին

15:57 • 25/05

«Մենք ոչ Ռուսաստանի հետ ենք Եվրոպայի դեմ, ոչ էլ Եվրոպայի հետ՝ Ռուսաստանի դեմ». Լուկաշենկո

15:54 • 25/05

Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել շրջանավարտների 4 մեքենա

15:53 • 25/05

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը

15:50 • 25/05

Ռոնալդինյոն մեկնաբանել է միանգամից երկու կնոջ հետ ամուսնանալու լուրը

15:50 • 25/05

Քաղաքական առաջին հետապնդվողին ես կպաշտպանեմ. Է. Մարուքյանը՝ Ա. Աշոտյանին

15:43 • 25/05

Մենք ուզում ենք, որ ՀՀ–ում այսպիսի ընկալում լինի մշակույթի հանդեպ, որ հնարավոր չլինի ապրել առանց մշակույթի. Նիկոլ Փաշինյան

15:32 • 25/05

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպանի դեմ՝ միջազգային կոռուպցիայի և փողերի լվացման գործով

15:28 • 25/05

2018 թ. հեռուստամարաթոնի ծրագրում կներառվեն խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը

15:25 • 25/05

178 դեպքով խախտումներ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոններում. Դատախազությունը նյութերն ուղարկել է ոստիկանություն

15:21 • 25/05

Հայաստանի հավաքականը մարզվում է ուրախ տրամադրությամբ (տեսանյութ)

15:08 • 25/05

Չեմ շտապում կադրային փոփոխություններ անել, գնահատում եմ պրոֆեսիոնալ աշխատակիցներին. Լ. Մակունց (տեսանյութ)

15:06 • 25/05

Դենիել Քրեյգը նոր ֆիլմում կրկին կմարմնավորի Ջեյմս Բոնդին

15:05 • 25/05

Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունը, ԼՂ հիմնախնդիրը փորձում է ներկայացնել տարածքային վեճ. Է. Շարմազանով

15:03 • 25/05

Ընկճախտն արագացնում է գլխուղեղի ծերացումը. հետազոտություն

14:53 • 25/05

Դավիթաշենցիները պահանջում են մուտք ու ելք ապահովել թաղամասի 2-րդ փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ խճուղի. հարցը քննարկվել է քաղաքապետարանում

14:49 • 25/05

Առաջարկում եմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ հունիսի 1-ին ուժի մեջ մտնող անցումային դրույթները ամրագրվեն կառավարության գալիք ծրագրում. Արմեն Աշոտյան

14:45 • 25/05

Արսենալի նախկին ֆուտբոլիստը չի հավատում, որ Էմերին թիմին չեմպիոնության կհասցնի