Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ուղիներ գտնել հնարավոր է. Ֆրանսուա Օլանդ

05:46 • 15.03.17

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ հնարավոր է ուղիներ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:



«Մենք հավատում ենք, որ հնարավոր է լուծումներ գտնել այս ձգձգվող հակամարտության հարցում», - մեջբերում է Օլանդին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:



Ֆրանսիան «ցանկանում է բանակցությունների վերսկսում»: Ըստ Օլանդի՝ ստատուս-քվոն անընդունելի է: «Կան ռիսկեր, և մենք դրանց ականատեսը եղանք անցյալ տարվա ապրիլին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:


Օլանդը նաև ընդգծել է, որ պետք է նպաստել Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու կայունացմանը՝ խրախուսելով երկխոսությունը կողմերի միջև: