Թուրքական օրաթերթի շապիկին հրապարակվել է Մերկելի լուսանկարը` Հիտլերի կերպարով

19:40 • 17.03.17

Թուրքական կառավարամետ թերթը ուրբաթօրյա համարի շապիկին տպագրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարը` նացիստական համազգեստով, հիտլերյան բեղերով: 

Այս մասին հայտնում է Agence France Presse-ը` նշելով, որ թերթում Մերկելի նմանօրինակ լուսանկարի հրապարակումը տեղի է ունեցել Անկարայի և Բեռլինի միջև քննադատական հայտարարությունների ֆոնին:

Աջաթևյան Gunes օրաթերթը Մերկելի լուսանկարին կից հրապարակել է նաև Frau Hitler («Տիկին Հիտլեր») գերմաներեն գրությունն ու վերջինիս «տգեղ մորաքույր» անվանել: Լուսանկարում Մերկելը պատկերված է ոչ միայն նացիստական համազգեստով, այլև հրացանը ձեռքին:

Թուրքիայի և Եվրոպայի միջև սուր լարվածություն է ստեղծվել, երբ Գերմանիան և Նիդերլանդները շաբաթներ առաջ արգելեցին թուրք նախարարներին ելույթներ ունենալ իրենց երկրներում: Բանավեճերի ընթացքում թուրքական կողմը և անձամբ նախագահ Թրդողանը Նիդերլանդներին, Գերմանիայի և կանցլեր Անգելա Մերկելին նացիստական գործելակերպի մեղադրանքներ էին ներկայացրել: