Միջադեպ Փարիզի Օրլի օդանավակայանում. սպանվել է զինծառայողի զենքը խլել փորձող տղամարդը (տեսանյութ)
Փարիզի Օրլի օդանավակայանից մարդիկ տարհանվել են։ Պատճառն օդանավակայանում գրանցված միջադեպն է՝ անվտանգության ուժերը սպանել են տղամարդու, որը ենթադրաբար փորձել է խլել օդանավակայանի անվտանգությունն ապահովող զինծառայողի զենքը, հայտնում է RTL-ը:
Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ զինվորականները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ, ում այնուհետև ձերբակալել են անվտանգության ուժերը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա մահացել է:
Ուղևորները Twitter-ում գրել են, որ նրանք կրակոցներ են լսել օդանավակայանում, ոստիկանությունն անվտանգության գործողություն է իրականացրել, և նրանց հրահանգել են դուրս գալ շենքից:
«Ոստիկանական գործողություն է ընթանում: Չանցնել անվտանգության գոտին, հետևել հրահանգներին»,- գրել է ոստիկանության խոսնակը Twitter-ում:
Ուղևորներին տեղեկացրել են չժամանել օդանավակայան:
#orly évacuation d'urgence. pic.twitter.com/DN6ISxF0qG
— prestiget75 (@prestiget75) March 18, 2017










