Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Միդլսբրոյի հետ խաղում

15:28 • 19.03.17

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվում է «Միդլսբրոյի» կողմից:

 

Հանդիպումը տեղի կունենա Միդլսբրոյի «Ռիվերսայդ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

 

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունիացիների պահեստայինների թվում է:

 

Մեկնարկային. Դե Խեա, Վալենսիա, Սմոլինգ, Ջոնս, Բայի, Յանգ, Կերիկ, Ֆելայինի, Մատա, Լինգարդ ,Ռեշֆորդ:

 

Պահեստային. Ս. Ռոմերո, Դարմիան, Ֆոսու-Մենսա, Մարկոս Ռոխո, Շոու, Մխիթարյան, Մարսիալ: