Զինծառայող կնոջ կողմից 1 տոննա թորած նավթ բերելու համար 4000 դոլար գումարին խաբեությամբ տիրանալու գործը Վճռաբեկում է, առգրավված 50 լիտր նավթն էլ անհետացել է

23:19 • 20.03.17



2014-ի նոյեմբերի 6-ին  Ռոզա Ավագյանը ՀՀ քննչական կոմիտե հաղորդում է  ներկայացրել, որ պայմանագրային զինծառայող Իրինա Սարգսյանը, իր ծառայության վայրից՝ պաշտպանության նախարարության  «Էրեբունի օդանավակայանի» տարածքում գտնվող զորամասից մեկ տոննա թորած նավթ բերելու համար Ռոզա Ավագյանից  և նրա ամուսնուց` Գրիգոր Միքայելյանից, վերցնելով 4.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, տարբեր պատճառաբանություններով չի բերել խոստացված նավթը և  խաբեությամբ տիրացել է իրենց  գումարին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործով տուժող Ռոզա Ավագյանի ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը:

«Քրեական գործը վերաբերում է 2014  թվականին ավիացիոն նավթին: Իմ վստահորդը՝ Ռոզա Ավագյանը պարբերական հիվանդությունից բուժվելու նպատակով դեղամիջոցներ է գնել Մոսկվայից: Նրա ամուսնու եղբոր կինը , ով մասնագիտությամբ բուսաբույժ է, խորհուրդ է տվել, որպեսզի այդ դեղը թանկ չառնի, այլ  ինքը կբերի թորած նավթ և կտա բաղադրատոմս , որով հնարավոր կլինի պատրաստել համապատասխան դեղորայքը: Այդ կինը՝ Իրինա Սարգսյանը, պաշտպանության նախարարության  Էրեբունի օդանավակայանի զորամասում է աշխատում որպես  կապի մասնագետ»,-ասաց Ոսկանյանը:

Փաստաբանը հայտնեց, որ սկզբում Իրինա Սարգսյանը բերել է 50 լիտր նավթ, այնուհետև 4000 դոլար գումար է վերցրել 1 տոննա ավիացիոն նավթ բերելու համար.«Իրինա Սարգսյանը  նախապես 4000 դոլարին համարժեք դրամ է վերցնում Ռոզա Ավագյանի տնից, որպեսզի մեկ տոննա նավթ հավաքի և բերի: Նավթը չի բերում, գումարը չի վերադարձնում և հարուցվում է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, սակայն ամբողջ գործի ընթացքում Իրինա Սարգսյանին ոչ մի մեղադրանք չներկայացվեց: Իրինա Սարգսյանը հարցաքննվեց որպես վկա: Հիմա վերջին քրեական գործը, որ հարուցվել էր և որը  բողոքարկվել է պաշտոնատար անձանց կողմից կեղծիք կատարելու փաստով է»:

Փաստաբանի խոսքով՝ դրանից հետո Ռոզա Ավագյանը դիմում է զինվորական քննչական գլխավոր վարչություն, հաղորդում է ներկայացնում հանցագործության վերաբերյալ, հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունենում  Ռոզա Ավագյանին էլ քրեական գործի շրջանակներում ճանաչում են տուժող, հարցաքննում են բոլոր քննիչներին, որովհետև գործով վկա Գրիգոր Միքայելյանը, պարբերաբար բողոքներ են հայտնել քննիչների դեմ:

«Արդյունքում, 2016թ-ի փետրվարի 24-ին ՀԿԳ ավագ քննիչ Սամվել Սարգսյանի կողմից կայացվել է  քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու մասին որոշում, որը տուժող կողմը օրենքով սահմանված ժամկետում և կարգով բողոքարկել է ՀՀ զինվորական դատախազություն: Բացի այդ, նա էլ ամեն ինչ անում է, որ գործը փակվի և որոշ ժամանակ առաջ գործով վկա Գրիգոր Միքայելյանին կանչում  և առաջարկում է վերցնել իր մոտ առկա 2000 դոլարը , որպես պարտքի գումար: Գրիգոր Միքայելյանը հրաժարվում է վերցնելուց, ասելով, որ իրենից խաբեությամբ գումար է վերցրել միայն Իրինա Սարգսյանը և իր եղբայրն իրեն պարտք չէ: Դրանից հետո գործը կարճվում է, հիմա արդեն այդ գործը Վճռաբեկ դատարանի քննության փուլում է»:

Ստեփան Ոսկանյանը հայտնեց, որ այդ գործի քննության ընթացքում Գրիգոր Միքայելյանը հաղորդում է ներկայացնել նախաքննությունն իրականացրած քննիչների ապօրինությունների դեմ.«Հարուցվում է քրեական գործ, որի վարույթը նույնպես կարճվել է, նույն պատճառաբանությամբ, որ քննիչների կողմից ապօրինություններ թույլ չեն տրվել: Նորից այդ որոշումը մենք բողոքարկում ենք դատական կարգով և հիմա այն գտնվում է Վերաքննիչ դատարանի քննության փուլում»:

Բացի այդ, փաստաբանը հայտնեց, որ Գրիգոր Միքայելյանը դիմում է ներկայացրել, որ հետ տան դատարանի վճռով առգրավված 50 լիտր նավթը, սակայն նավթը չկա, մնացել է ընդամենը 7 լիտր:

«Բացի այդ, փորձաքննություն է կատարվում, և ըստ փորձագետի եզրակացության՝ այդ նավթը չի հանդիսանում ավիացիոն ռեակտիվ շարժիչների համար վառելիք, այլ ընդամենը դիզելային վառելիք է: Գրիգոր Միքայելյանը իր մոտ մնացած 1 լիտր չափաբաժինը ներկայացնում է անկախ փորձագիտական կենտրոն լաբորատորիա  և տալիս են մեկ այլ եզրակացություն, որ այն հանդիսանում է ավիացիոն վառելիք: Մենք միջնորդել ենք, որ հակասական եզրակացությունների առկայության պարագայում արվի կրկնակի փորձաքննություն, ինչը մերժվեց »,-ասաց փաստաբանը, հավելելով, որ նավթը չկա, անգամ տարաները չկան, որով այն առգրավվել է.«Նավթն անհետացել է»:

Հարցին, թե նախաքննության ընթացքում չի՞ ճշտվել, թե մեկ տոննա նավթ որտեղից պետք է բերվեր և որտեղի՞ց է բերվել 50 լիտր թորած նավթը, փաստաբանն ասաց, որ նախաքննական մարմինը բավարարվել է մի քանի հարցումներ ուղղելով և օդանավակայանի պաշտոնակատար անձանց հարցաքննություններով.« Այսինքն, պաշտոնատար անձանց հարցաքննել են, թե հնարավոր է, որ ձեզ այդ քանակով նավթ դուրս բերեն, ասել են՝ ոչ, որովհետև իրենք էլ կարող էին պատասխանատվության ենթարկվել»:

Հարցին, թե ի՞նչ էին անելու 1 տոննա նավթը, փաստաբանն ասաց, որ զուտ բիզնես նպատակ է հետապնդել:

 

 

 

Բեթղեհեմ Արաբյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

21:28 • 24/06

Հայաստանում կարող է զարգանալ հրաձգային զենքերի, անօդաչու սարքերի արտադրությունը.Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

21:16 • 24/06

Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին

21:09 • 24/06

Մենք դեռ քննարկման առաջին փուլում ենք․ Էլիզաբեթ Չուլջյանը՝ Լոս-Անջելես ուղիղ չվերթի իրականացման մասին

21:05 • 24/06

Անսպասելի հյուրերը. ԱՄՆ-ում սագերը մտել են տան ետնամուտքից և զբոսնելով դուրս եկել ճակատային դռնից (լուսանկարներ)

20:59 • 24/06

Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները (տեսանյութ)

20:47 • 24/06

Կառավարությունը բուհական ոլորտում շարունակում է եվրոպական գիծը. Սերոբ Խաչատրյան (տեսանյութ)

20:33 • 24/06

«Փրկության» մզկի՞թ, թե Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար. թուրք սյունակագիրը պատմական Այնթապի Մայր եկեղեցու մասին

20:12 • 24/06

Հաղարծին վանքային համալիրի մոտակայքում մեքենան գլորվել է ձորը

20:09 • 24/06

Ֆրանսիացի լրագրողուհին մահացել է Մոսուլում պայթյունից ստացած վնասվածքներից

19:58 • 24/06

Ժողովրդագիրը խիստ հավանական է համարում ՄԱԿ-ի զեկույցի թվերը, համաձայն որոնց  2100 թ-ին ՀՀ բնակչության թիվը կկազմի 1մլն 849 հազար

19:35 • 24/06

Սևանա լճից ջրի բացթողման՝ կառավարության որոշումը վտանգներ է պարունակում. Կարինե Դանիելյան

19:29 • 24/06

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովի չեմպիոնական մենամարտն ու պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

19:24 • 24/06

Միջազգային կառույցներն իրենց հայտարարություններով գուցե մեզ նախապատրաստում են ապրիլյան բլից-կրիգի նման մի երևույթի. Արզիկ Մխիթարյան

19:14 • 24/06

ԱՄՆ-ում օրենսդիրները պատահաբար հաստատել են հղիներին սպանել թույլատրող օրենքը

18:54 • 24/06

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ալ Կապոնեի` բանտում գրած երգը

18:54 • 24/06

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

18:37 • 24/06

Գերմանիայում 0 եվրո արժողությամբ թղթադրամ է թողարկվել

18:34 • 24/06

Արսենալի գլխավոր մարզիչն անձամբ կապ է հաստատել Մբապեի հետ

18:26 • 24/06

Ադրբեջանի նոր ռազմարդյունաբերական արտադրամասերը պետք է մտահոգեն ՀՀ-ին, բայց առավել մտահոգիչ է այլ պետություններից զենքերի ձեռքբերումը. վերլուծաբան

18:23 • 24/06

Մուայթայ. Գոռ Նազարյանը իր հաղթանակի և առաջիկա ծրագրերի մասին

18:03 • 24/06

Մոսկվայի մերձակայքում հայտնաբերել են կենդանիների անօրինական վաճառքով զբաղվող բանդայի (տեսանյութ)

17:49 • 24/06

«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը

17:43 • 24/06

Պետք է լինել խիստ հետևողական անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու և կեղծ հիվանդությունների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու համար. ՊՆ

17:33 • 24/06

Ալվարո Արբելոա. Ռոնալդուն չի հեռանա Ռեալից

17:25 • 24/06

Ռուսաստանցի շրջանավարտները տոնել են իրենց ավարտական երեկոն (տեսանյութ)

17:20 • 24/06

Իշխան Գելոյանը գոլի հեղինակ է դարձել Լուչ-Էներգիայում իր առաջին խաղում

16:52 • 24/06

Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ

16:46 • 24/06

Այս տարի ծիրանի արտահանումը լավ է կատարվում, ներքին շուկայում էլ գինը հարմար է, ասում են գյուղացիները (տեսանյութ)

16:38 • 24/06

Ռեալը 80 մլն եվրո է պահանջում Մորատայի համար, ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ

16:34 • 24/06

Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել

16:30 • 24/06

ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով 14 տուժած զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Ա. Հովհաննիսյան

16:19 • 24/06

Լյով. Կամերունի հավաքականի հետ խաղը Գերմանիայի համար ձևականություն չէ

16:02 • 24/06

Այս տարվա քննությունները կարելի է ասել իդեալական են անցել. ԳԹԿ տնօրեն

15:51 • 24/06

Ապրիլին օգնում էին, հիմա անտեսում. Քառօրյա պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայր (տեսանյութ)

15:43 • 24/06

Մայքլ Ջորդանի երկրպագուն դաջվածք է արել` լացող Լեբրոն Ջեյմսի պատկերով (լուսանկար)

15:30 • 24/06

Դիարբեքիրի Սուր շրջանում 11 անչափահաս դատապարտվել է 36 տարվա ազատազրկման

15:26 • 24/06

Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին

15:22 • 24/06

Հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

15:13 • 24/06

Վերատին պայմաններ է ներկայացրել ՊՍԺ-ին, որոնց կատարման դեպքում ինքը կմնա ակումբում

15:01 • 24/06

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է

14:54 • 24/06

Իվանկա Թրամփը ստիպված կլինի հարցաքննության ներկայանալ կոշիկների դիզայնի գողության վերաբերյալ գործով (լուսանկարներ)

14:41 • 24/06

Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած ադրբեջանցի ակտիվիստը բանտում հացադուլ է սկսել

14:40 • 24/06

Կառավարության բարեփոխումների արդյունքում փորձելու ենք կառուցել առավել բարեկեցիկ կյանք. Արման Խաչատրյան

14:38 • 24/06

Տեսարժան վայրեր, ուր պետք է հասցնել այցելել, քանի դեռ ուշ չէ (լուսանկարներ)

14:38 • 24/06

Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարում գրոսմայստերական նորմ է սահմանված

14:34 • 24/06

Երևանում բացված ցուցահանդես-վաճառքի հասույթը կուղղվի քառօրյա պատերազմում զոհվածների անապահով ընտանիքներին

14:27 • 24/06

Պաուլո Մալդինիի որդին Միլանի Մ16 թիմի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն

14:16 • 24/06

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման մասնակից Թուրքիայի քաղաքացուն 19 տարվա ազատազրկում է սպառնում

13:58 • 24/06

Բարսելոնան շնորհավորել է Մեսսիին ծննդյան 30-ամյակի առթիվ

13:50 • 24/06

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման վերաբերյալ պաշտոնական դիմումը ներկայացվել է Ստամբուլի նահանգապետարան

13:43 • 24/06

Տեսանյութ՝ ինչպես է մեծ շունը վախենում փոքրիկ գերմանամկից

13:43 • 24/06

Հայաստանում կարկտապաշտպան ցանց արտադրող գործարան հիմնելն իրատեսական է, գնալու ենք դրան. Աշոտ Հարությունյան

13:33 • 24/06

Ամերիկացի վազորդուհին 800 մետր մրցավազքի է դուրս եկել՝ լինելով 5-ամսական հղի (լուսանկարներ)

13:25 • 24/06

Ղրղզստանից Սիրիա զորք ուղարկելու հարց չի քննարկվել. Աթամբաևն ի պատասխան Էրդողանի խոսնակի հայտարարությանը

13:24 • 24/06

Երևանում տեղի կունենա «Երևանյան բարդ» հեղինակ-կատարողների երեկո

13:19 • 24/06

Վերդերը երկարաձգել է պայմանագիրը 37-ամյա դարպասապահի հետ

13:13 • 24/06

Չնայած բնապահպանության նախարարության բացասական եզրակացությանը՝ Վայոց ձորում շահագործվելու է հանքավայր

13:07 • 24/06

Հունիսի 18-ից 24-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, ձեռնարկել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձ. ԱՀ ՊԲ

13:03 • 24/06

Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան (լուսանկարներ)

13:01 • 24/06

Հավակնոտ, զարգացման տանող և լավ մտքերով, սակայն առանց ֆինանսական հիմնավորվածության. տնտեսագետները՝ կառավարության ծրագրի մասին (տեսանյութ)

12:49 • 24/06

Մեքսիկայի առևտրի կենտրոններից մեկում տղամարդն այցելուների աչքի առաջ սպանել է կնոջը խանդի պատճառով

12:43 • 24/06

Վանաձորում 18 տարեկան աղջիկը ցած է ընկել իրենց բնակարանի պատշգամբից և ունի ողնաշարի կոտրվածք

12:39 • 24/06

Գործակալ. Եթե ես տեղափոխվեի ապրելու Մադրիդում, Մեսսին կխաղար Ռեալում

12:30 • 24/06

ԱՊՀ քաղաքացի գրոհայինները սկսել են վերադառնալ Ադրբեջան և Հյուսիսային Կովկաս. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

12:18 • 24/06

Մխիթարյանը կարող է ֆուտբոլային ակադեմիա բացել Հայաստանում

12:07 • 24/06

Ինչպիսին են եղել հայտնիները դպրոցական տարիքում (լուսանկարներ)

12:07 • 24/06

ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով 14 տուժած զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան, 2-ի վիճակը միջինից ծանր է

11:57 • 24/06

Բելգիացի սենատորը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում և այցելել Տիգրանակերտ

11:52 • 24/06

Վենեսուելայի խորհրդարանի վրա հարձակում է իրականացվել. կան վիրավորներ

11:38 • 24/06

Քրիս Յանկու Օսիկյանը հանդես կգա բասկետբոլի Հայաստանի հավաքականում

11:30 • 24/06

«Ջրաշենում ամեն ինչ նորմալ է, էս պահին բոլոր ծիրան մթերող մեքենաները մտնում, դուրս են գալիս».  Ջրաշենի գյուղապետ

11:29 • 24/06

ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է իր սևամորթ գործընկերոջ վրա՝ նրան հանցագործի հետ շփոթելով

11:16 • 24/06

Հենրիխ Մխիթարյան. Մոուրինյուն հաղթող է. ես նրանից շատ բան եմ սովորել

11:14 • 24/06

Նվագախմբերի համերգով մեկնարկել են ՀՀ–Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումները

11:08 • 24/06

Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկը ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան (լուսանկարներ)

11:06 • 24/06

«Առավոտ». Շուկայական հարաբերությունների պայմաններում անխուսափելի է, որ մեկն ունենա «Մերսեդես», մյուսը՝ «Սուզուկի», իսկ երրորդը՝ «07». խնդիրն անարդարությունը չէ

11:06 • 24/06

«Թաքնված գանձ». Սևանա լիճը հայտնվել է Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում

11:02 • 24/06

31-ամյա ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանն այլևս Գանձասար-Կապանում չէ

10:55 • 24/06

«Առավոտ». 1 կգ խոզի մսի գողության համար «Փաշոյի Արթուրին» երկու տարվա ազատազրկման են դատապարտել

10:51 • 24/06

Ֆրանսիայի նախագահը հանդիպում է ունեցել Առնոլդ Շվարցենեգերի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

10:48 • 24/06

Լիվերպուլի նորեկ Սալահն անակնկալ է մատուցել ակումբի մարզադաշտ այցելած երկրպագուներին (տեսանյութ)

10:44 • 24/06

Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է

10:42 • 24/06

«Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից

10:36 • 24/06

Չինաստանում 141 մարդ կորած է համարվում սողանքից հետո (լուսանկարներ)

10:30 • 24/06

«168 ժամ». Հենրիխ Մխիթարյանի մի հաջող ելույթը Հայաստանին շատ ավելի մեծ ճանաչելիություն է բերում, քան մեր բոլոր ծախսերը. տնտեսագետ

10:29 • 24/06

ՀՀ իշխանությունները չեն կարող չկատարել ԵՄ պահանջները, քանի որ տնտեսապես կախում ունեն Արևմուտքից. Արմեն Բադալյան

10:28 • 24/06

Մալաթիայում որդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքը

10:23 • 24/06

Հնդկաստանի գյուղերից մեկը վերանվանել են Թրամփի պատվին (տեսանյութ)

10:22 • 24/06

Ռեալի և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ալվարո Արբելոան ավարտել է կարիերան

10:20 • 24/06

«Հրապարակ». Վարչապետին սպասարկող Lexus մակնիշի LX 570-ը նրա անձնական ավտոմեքենան է. ումի՞ց է սկսել զգուշանալ և պաշտպանվել նա

10:20 • 24/06

Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրերի եղանակի մասին

10:17 • 24/06

Երևանում կինը հանձնել է հակատանկային նռնականետ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ և 189 փամփուշտ

10:09 • 24/06

ԼՂ հարցում Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ. Էրդողան

10:08 • 24/06

Արմավիրում կինը ոստիկանությանն է հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ և 7.62 մմ տրամաչափի 220 փամփուշտ

10:01 • 24/06

Արագածում քաղաքացին հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգ՝ դատարկ պահունակով

09:57 • 24/06

Սաուդյան Արաբիայում ուժայինները կանխել են գլխավոր սրբավայրի վրա հարձակումը

09:57 • 24/06

«168 ժամ». Ի՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար

09:46 • 24/06

«Հայկական ժամանակ». Դանիել Իոաննիսյանն իր անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները տարածելու քրգործով տուժող է ճանաչվել

09:34 • 24/06

Apple-ի նոր մասնաշենքի շինարարությունը ներկայացվել է 18 վայրկյանանոց տեսանյութով (տեսանյութ)

09:32 • 24/06

Արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում