Թուրքիա անցած սիրիացի երեխաներից 250.000-ն անհայտ կորած են համարվում. ուսումնասիրություն

15:05 • 20.03.17

Թուրքիայում գտնվող շուրջ 3 մլն սիրիացի փախստականների 53 տոկոսը երեխաներ են, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը: 

Ինչպես փոխանցում է պարբերականը` հղում անելով Իզմիրի փաստաբանների գրասենյակի հաղորդած տվյալներին, Թուրքիա անցած սիրիացի անչափահասներից շուրջ 250.000-ն անհայտ կորած են համարվում:

Խնդրի ուսումնասիրմամբ զբաղվող մի շարք մասնագետներ ահազանգել են, որ Թուրքիայում գտնվող ու իրենց ընտանիքներին կորցրած բազմաթիվ սիրիացի մանուկների խնամակալության հարցը պատճաշ կերպով չի համակարգվում և դուրս է եկել վերահսկողությունից:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաների շուրջ 40 տոկոսը դպրոց չի հաճախում՝ սոցիալական ու լեզվական խնդիրների պատճառով:

Ավելի վաղ բրիտանական BBC-ի թուրքական ծառայությունը հետազոտություն էր անցկացրել ու հայտնաբերել, որ թուրքական մի շարք գործարաններում որպես էժան աշխատուժ օգտագործում են սիրիացի անչափահասներին: