Մոսկովյան դատարանը փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել է վարորդական իրավունքից

15:40 • 21.03.17

Մոսկվայի Սավյոլովյան շրջանի դատարանը Gelandewagen-ով սկանդալային «մրցավազքի» մասնակից Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել է վարորդական իրավունքից, որն ավելի վաղ ձերբակալվել էր սխալ կայանած ավտոմեքենայի և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները չվճարելու մեղադրանքով:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այժմ Բաղդասարյանը 3 ամիս ունի վճռի բողոքարկման համար:


Նշվում է, որ օրեր առաջ՝ մարտի 14-ին, մոսկովյան դատարանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար Բաղդասարյանի համար 202.000 ռուբլու տուգանք է սահմանել:


Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին մոսկովյան դատարանը Մառայի դեմ հարուցված 72 վարչական գործ է քննել, որի արդյունքում նրա նկատմամբ 10 և 14 օրվա կալանք է սահմանվել, ինչպես նաև 595-ժամյա բակային հավաքարարի հարկադիր աշխատանք: Բացի այդ, նրան տուգանել են 83.000 ռուբլու չափով: