Թուրք քաղաքական գործիչները որոշել են հրաժարվել հանրաքվեից առաջ Գերմանիայում ելույթներից. ԶԼՄ-ներ

21:09 • 21.03.17

Թուրք քաղաքական գործիչները Գերմանիայում սահմանադրական բարեփոխման անցկացման մասին հանրաքվեից առաջ այլևս չեն մասնակցելու քարոզչական միջոցառումներին: Այդ մասին հայտարարել է Եվրոպա-թուրքական դեմոկրատների միությունը, որը նախկինում այդ հանդիպումների կազմակերպիչն էր, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ներին:


«Մինչև հանրաքվեի անցկացումը մենք չենք պատրաստվում միջոցառումներ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- հայտարարել է միության նախագահ Զաֆեր Սիրակայան:


Ավելի վաղ թուրքական իշխանությունների դժգոհությունն էր առաջացրել Անկարայից նախարարների մասնակցությամբ երկու միջոցառումները չեղյալ հայտարարելու Գերմանիայի որոոշումը: Նմանատիպ սկանդալ էր առաջացել նաև Թուրքիայի և Նիդեռլանդների միջև: Թուրքիայի քաղաքական գործիչները մի քանի անգամ համեմատել են եվրոպացիների գործողությունների նացիստների գործողությունների հետ: