«Սսպասեք, թող իրավապահները պատասխանեն». Կարեն Կարապետյանը Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողները ՀՀ վարչապետից խնդրեցին մեկնաբանել Սամվել Բաբայանի ձերբակալման որոշումը: «Կմեկնաբանեմ հետևյալ կերպ՝ իրավապահ մարմինները կհասկանան և կպատասխանեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Դիտարկմանը, թե ընդդիմադիրները Սամվել Բաբայանի ձերբակալման որոշման համար մեղադրում են իշխանություններին, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Դե սպասեք, թող իրավապահները պատասխանեն»:
Նշենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մարտի 22-ին ձերբակալվել է: Նա մեղադրվում է անօրինական ճանապարհով Վրաստանից ՀՀ «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փորձի մեջ:










