Թուրքիայում գործազուրկների թիվն ավելացել է 273.000-ով, գործազրկության տոկոսն ամենաբարձրն է քրդաբնակ շրջաններում

13:02 • 23.03.17

Թուրքիայում գործազրկության մակարդակը կրկին աճել է, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:

Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ մարտի 15-ի դրությամբ գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 273.000-ով և հասել է 3 մլն 330 հազարի, ինչը կազմում է աշխատունակ բնակչության 10.9 տոկոսը:

Նշվում է, որ ըստ այդ տվյալների՝ Թուրքիայում գործազուրկ է տղամարդկանց 9.6, իսկ կանանց` 13.7 տոկոսը:

Ամենաշատ գործազուրկները Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում են` Մարդինում, Բաթմանում, Սղերդում և Շըրնաքում: Այս նահանգներում գործազրկության տոկոսը հասնում է 28.3 տոկոսի: