Դատարանը Սամվել Բաբայանին կալանավորելու որոշում է կայացրել

21:53 • 24.03.17

Կենտրոն և Նորք- մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին  2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա նշեց, որ մանրամասները կներկայացնի վաղը և միայն ավելացրեց, որ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Այն վերին աստիճանի անհիմն մեղադրանք է»-ասաց փաստաբանը:

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր  տարածել ՝ նշելով, որ դա իրականացվել է   Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։