Աշխարհով մեկ սփռված Կեսարիայի հայությունը Միջինքի ծեսին հավաքվել է Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (տեսանյութ)

14:04 • 25.03.17

Աշխարհով մեկ սփռված Կեսարիայի (այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Կայսերի քաղաք -tert.am) հայությունը Միջինքի ծեսի առիթով հավաքվել է Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ Միջինքի պատարագ է մատուցվել: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:

ԱՄՆ-ում, Եվրոպայում և Թուրքիայի տարբեր քաղաքներում բնակվող կեսարացի հայերը պատարագից հետո այցելել են նաև տեղի հայկական գերեզմանատունը:

Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ կանայք թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը՝ նա այդ տարի հաջողություն կունենա:



Աշխարհով մեկ սփռված Կեսարիայի հայությունը Միջինքի ծեսին հավաքվել է Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (տեսանյութ)