Մերկելը խոստովանել է, որ ԵՄ-ն մի շարք սխալներ է գործել և կոչ արել ուղղել դրանք

05:53 • 25.03.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ԵՄ-ն գործել է մի շարք սխալներ, և հայտնել, որ անհրաժեշտ է ուղղել դրանք, փոխանցում է Gazeta.ru-ն:


Մերկելը նաև կոչ է արել ավարտին հասցնել արդեն իսկ իրենց առջև դրված խնդիրները:


Ըստ կանցլերի՝ ԵՄ հիմնական թերություններն արտաքին սահմաններն են, ինչպես նաև միասնական արժույթի գործունեության համակարգի չմտածված լինելը, և իհարկե, փախստականների հետ կապված խնդիրները:


«Սա այն է, ինչը մենք փորձում ենք շտկել  բանկային միության և կայունացման մեխանիզմների միջոցով», - ասել է Մերկելը: