Վախեցեք նրանցից, ովքեր այսօր ամենաբարձրն են գոռում, որ ՀՀԿ–ի հետ դաշինք չեն կազմի. Սամվել Ֆարմանյան
Tert.am–ը զրուցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Ֆարմանյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։
- Պարոն Ֆարմանյան, ընդդիմությունը մարզերում բոլոր հանդիպումներից ժամանակ և հետո հայտարարում է, որ Հայաստանն անդունդի եզրին, է խորտակվող նավ է, որի համար SOS ահազանգ են բարձրացնում, Ձեր մեկ այլ նախկին կուսակից, որ հիմա «Ծառուկյան դաշինքում» է, Գյումրին համեմատել էր Անիի հետ՝ ասելով, որ Անիի օրն է ընկնում: Ի՞նչ եք կարծում՝ սա սոսկ նախընտրական քարոզարշա՞վին բնորոշ բառամթերք է, թե այստեղ կա օբյեկտիվ իրականության տարր կամ առյուծի բաժին:
- Դա նորությու՞ն է: Քաղաքական մշակույթի մեր չգրված օրենքներով նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, ավելի շուտ, իշխանության նկատմամբ հակակրանք ունեցող ընտրողների քվեին տիրանալու համար, քաղաքական կուսակցություններն ու թեկնածուները պետք է անեն առնվազն երեք բան և այսօր էլ դա արվում է մեծ ջանասիրությամբ ու նվիրումով, ընդ որում, միմյանց հետ շատ թեժ մրցակցության պայմաններում՝ 1. իրավիճակը ներկայացնել խիստ գրոտեսկված՝ հնարավոր ամենամռայլ գույներով, 2. ամեն ինչում մեղադրել բացառապես իշխանությանը և 3. ընտրողին փորձել համոզել, որ թեև բոլորն էլ քարոզչության ընթացքում ասում են նույնը, բայց այդ քննադատողներից ամենաազնիվն ու ամենաընդդիմադիրը, կամ որ ավելի ազնիվ կլինի ասել՝ իրական ընդդիմադիրը հենց իրենք են: Այս առումով, քաղաքական պայքարի ռազմավարության առումով ընդդիմադիր կուսակցությունների մոտ ես որևէ նոու–հաու չեմ տեսնում: Թերևս, բացառություն կարող է լինել «Ծառուկյան դաշինքի» առաջնորդը, որն այդ առումով դրականորեն առանձնանում է՝ զերծ մնալով սուր քննադատությունից, հայհոյախոսություններից՝ ընտրողներին հանգամանորեն ներկայացնելով իր ծրագրերը, գաղափարներն ու մտքերը: Իսկ որոշ դեպքերում էլ, նախընտրական աղմուկի ձայնն այնքան բարձր է, որ ասված որևէ խոսք կամ միտք, տեղեկատվական հոսքերի նման ինտենսիվության պարագայում, ընտրողը հնարավորություն չունի ենթարկել քննադատական վերլուծության և հետևություններ անել: Այդտեղից էլ նման խենթանոց հիշեցնող դրսևորումները՝ տևական ժամանակ Գյումրին ղեկավարած անձնավորությունը կարող է այն համեմատել Անիի ավերակների հետ և դրանում մեղադրել ուրիշներին:
- Ինչպես կգնահատեիք մինչև օրս Հայաստանի Հանրապետական կուսակցության անցկացրած քարոզարշավը` հաշվի առնելով «ԵԼՔ» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն իրականում ներկայացրել է «ֆեյք» ցուցակ, որի առաջին երեք դեմքերը, որոնցով տարվում է քարոզարշավը, իրականում ոչ մի կապ չունեն կուսակցությունում քաղաքական որոշումներ ընդունելու հետ, և նրանք միայն հանրությանը «պուպուշ» դեմքերով ներկայանալու խնդիր են լուծում:
- Ընդհանրապես, միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են քաղաքական ուժերն ու գործիչները կերպարանափոխվում նախընտրական քարոզչության փուլում: Այստեղ, հավանաբար, օգնության կարող են գալ հոգեբանները և բացատրել, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Մարդիկ, ում հետ հինգ տարի աշխատում ես կողք կողքի և իրական աշխատանքում պարկեշտ և հավասարակշռված վարքագիծ ունեն, օժտված են ռացիոնալ մտածողությամբ, նախընտրական քարոզչության փուլում սկսում են փոխել վարքագիծը, դառնում անհավասարակշիռ, կորցնում իրականության զգացումը, դառնում սեփական պատրանքների գերին, իսկ երբեմն էլ՝ թռչկոտում տանիքից տանիք: Հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը մեր առաջին եռյակին գոնե «պուպուշ» բնութագրումն է տալիս, արդեն լավ է՝ նշանակում է, որ ամեն ինչ կորցված չէ ռացիոնալ մտածողության առումով: Իսկ իրականության մեջ, եթե քարոզարշավին մասնակցող մեկ-երկու ֆեյք կուսակցություններ կամ դաշինքներ կան, մեկը հավանաբար Մարուքյան-Սարգսյան-Փաշինյան դաշինքն է՝ խիստ կանխատեսելի ապագայով՝ ֆիասկո և նոր մասնատում:
- Պարոն Ֆարմանյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ընդդիմության տարբեր թևերը, միգուցե նախընտրական նպատակներով, հայտարարում են, որ միայն ՀՀԿ-ի հետ չեն կազմի կոալիցիա՝ դրանով, ինչպես բացատրում են ընտրական տեխնոլոգիաների մասնագետները, փորձելով շահել ժողովրդի համակրանքը և չկողմնորոշվածների համակրանքը ստանալ:
- Կարծում եմ, որ այդ հարցին ես արդեն պատասխանեցի: Ընդհանրապես, վախեցեք նրանցից, ովքեր այսօր ամենաբարձրն են գոռում, որ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեցող քաղաքական ուժի հետ դաշինք չեն կազմի: Հավանաբար, հենց նրանք են «մարդ մեջ գցելու»՝ իշխանության մեջ տեղ ունենալու հարցում իրենց հերթը առաջ գցելու համար: Սա է մեր իրականությունը:
- Տասնհինգ և ավելի տարիներ իշխանություն լինելուց հետո, չե՞ ք կարծում, որ ՀՀԿ-ի վարչապետի խոստումները՝ ներդրումներ բերելու, ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու և այլն, եթե անգամ նա նոր է, համոզիչ չի ՀՀ քաղաքացու համար, որն իր կյանքում առաջընթաց չի տեսել, այլ ավելին՝ արտագաղթի ավելացում, դեմոգրաֆիկ վիճակի վատթարացում, անարդարություն, մի խոսքով:
- Որքան էլ դժվար է, պետք է փորձել անգամ նախընտրական բարձր աղմուկի միջավայրում չկորցնել իրականության զգացումը և փաստել, որ շատ ուղղություններով նախընթաց ժամանակահատվածում էական աշխատանք կատարվել է, որն ամբողջության մեջ, այո, չի բավարարում ոչ միայն մեր հանրությանը, այլև հենց իշխանությանը: Հանգամանքը, որ մենք ընտրողներին ներկայանում ենք իրատեսական փոփոխությունների ծրագրով՝ զերծ ամեն տեսակ պոպուլիզմից և քաղաքական հովվերգությունից, հենց դրա մասին է խոսում: Փաստը մնում է փաստ, որ միայն ուժեղ իշխանությունը և քաղաքական թիմը կարող է իրականությանը նայել բաց աչքերով, տեսնել սեփական սխալները և գնալ այդ սխալներն ուղղելու ճանապարհով: Հանգամանքը, որ մեր ընտրողները բացարձակ վստահություն ունեն նոր ձևավորված կառավարության հանդեպ, դրական են գնահատում վարչապետ Կարապետյանի գործունեությունը ինքնին խոսում է դրա մասին: Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ այս ամենը դուր չի գալիս ընդդիմադիր շատ հոսանքների: Ավելի լավ, քան լրագրողներն ու մենք, հենց նրանցից շատերն են հասկանում, որ հողը իրենց ոտքերի տակից գնում է և Փաշինյանի ու մյուսների վերջին օրերի տարօրինակ պահվածքը հենց դրա մասին է խոսում:
- Պարոն Ֆարմանյան, ըստ սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքների, ՀՀԿ-ն շատ քիչ առավելություն ունի «Ծառուկյան դաշինքի» նկատմամբ: Մյուս կողմից, ՀՀԿ –ի վարչապետ Կարեն Կարապետյանը անվերապահ աջակցություն ունի: Հավատո՞ւմ այս հարցմանը և այս, առաջին հայացքից, իրարամերժ տվյալներում անոմալիա չե՞ք տեսնում: Նաև նրանում, որ համաձայն «Գելափի» նոր հարցման՝ նաև Կարեն Կարապետյանի իմիջն սկսել է ազդել նաև կուսակցության վարկանիշի վրա։ Հարցված ՀՀ քաղաքացիների 82,8 %-ն ընտրություններից հետո ցանկանում է կրկին վարչապետ տեսնել Կարեն Կարապետյանին:
- Կարծում եմ, որ միջանկյալ այդ տվյալները դեռ էական փոփոխությունների կենթարկվեն քարոզչության ավարտին և մեր առավելությունը քաղաքական մյուս ուժերի նկատմամբ կլինի շատ ավելի ցցուն, թեև արդեն բոլորի համար էլ պարզ է, որ «Ծառուկյան դաշինքից» բացի քաղաքական մյուս ուժերի առավելագույն ձգտումը՝ ընտրություններում երրորդ տեղը գրավելն է կամ նվազագույն շեմի հաղթահարումը: Պետք է հաշվի առնել հանգամանքը, որ այդ արդյունքներում արտացոլված չեն վարկանիշային ցուցակներով պատգամավորության թեկնածուների անհատական վարկանիշը, ի նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերը, նաև իներցիայի ուժով, իրենց քվեն տալու են հենց տարածքային ցուցակներում ներգրավված այս կամ այն թեկնածուին և դա իրականություն է: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի բարձր վարկանիշին և այն բանին, որ բնակչության «սահմանադրական մեծամասնությունը» ընտրություններից հետո էլ վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել հենց Կարեն Կարապետյանին, վստահաբար, ընտրարշավի ավարտին իր էական ազդեցությունը կունենա քաղաքացիների ընտրական վարքագծի վրա:
- ՕՐՕ դաշինքի առաջին դեմքերը Սամվել Բաբայանի ձերբակալությունը որակեցին քաղաքական հաշվեհարդար՝ իրենց աճող վարկանիշը թուլացնելու համար: Ձեր մեկնաբանությունը:
- Մեկ բան կարող եմ միայն ասել, որ հարցը իրավապահ մարմինների տիրույթում է, նրանք հանդես են եկել հայտարարություններով: Իսկ տեղի ունեցածը կոնկրետ մեկ դաշինքի հանդեպ որպես քաղաքական հաշվեհարդար դիտարկելը ևս ինքնատիպ չէ. փառք աստծո, որ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանն էլ մեզ չեն մեղադրում՝ մեքենա վարելու իրենց անհմտության մեջ:
- Ամեն դեպում, շատերը չեն հավատում, որ Սամվել Բաբայանը «Իգլա» կպատվիրեր և կփորձեր անել գործողություններ, որոնց մասին մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում:
- Դա էլ հասկանալի է: Երկրում բացակայում է ցանկալի վստահությունը ոչ միայն դատական համակարգի ու իրավապահ մարմինների, այլև հասարակական մյուս բոլոր ինստիտուտների նկատմամբ՝ իշխանություն, ընդդիմություն, զանգվածային լրատվության միջոցներ և այլն և սա մտահոգության չափազանց լուրջ շարժառիթ է:
- Դուք ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժին եք համարում ՀՀԿ-ին մրցակից:
- Այդ հարցին, գիտեք, շատերը պատասխանում են տիպային եղանակով՝ բոլորն էլ մրցակից են: Թույլ տվեք ես էլ չշեղվեմ այդ օրինաչափությունից, թեև իրականության զգացումը չկորցրած որևէ մեկի համար այդ հարցի պատասխանը պարզ է:
- Պարոն Ֆարմանյան, ՀՀ առաջին նախագահը խոսեց այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ զիջումների և այն մասին, որ Հայաստանը, եթե ստորագրի փաստաթուղթը, իսկ Ադրբեջանը հրաժարվի, ապա միջազգային ճնշումը նրա վրա կլինի: Համաձա՞յն եք:
- Արցախյան կարգավորման վերաբերյալ Հանրապետության նախագահը բազմաթիվ առիթներով արտահայտվել է, վերջին անգամ շաբաթավերջին՝ հենց Արցախում: Այդտեղ ամեն ինչ ասված է: Ամեն ինչ:
- Այո՛, Հանրապետության նախագահը Արցախում ելույթ ունեցավ, բայց տպավորությունն այնպիսին է, որ նա ակտիվ մասնակցություն չունի նախընտրական այս փուլում:
- Սխալ տպավորություն է և սխալ ենթադրություն: Նախ՝ Հանրապետության նախագահը մի քանի առիթներով իր տեսակետներն է ներկայացրել ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ և դեռ հրապարակային խոսքով մեր ժողովրդին իր կարծիքն ու տեսակետները փոխանցելու այլ առիթներ ևս, վստահաբար, լինելու են: Կասկած չկա, որ Հանրապետության նախագահը առավել քան ընտրարշավին մասնակցող որևէ այլ քաղաքական ուժի առաջնորդ մտազուգորդվում է անվտանգության խնդիրների հետ և պատահական չէ, որ Նախագահ Սարգսյանի հիմնական ուղերձները վերաբերում են հենց անվտանգության խնդիրներին: Բացի դա, ի նկատի ունեցեք, որ ընտրություններին քաղաքական ուժի հավակնոտ, այլ ոչ թե ձևական մասնակցությունը բարդ ու համապարփակ մի մեխանիզմ է, որտեղ այդ մեխանիզմի յուրաքանչյուր դետալ պետք է լինի իր ճիշտ տեղում և գործի առավելագույն արդյունավետությամբ: Իշխող քաղաքական ուժի ընտրարշավը ղեկավարում է մեր նախընտրական շտաբը, որի աշխատանքները ղեկավարում և համակարգում է հենց Նախագահ Սարգսյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի