Անիծյալ հարցեր` ավել վաճառող նախկին պաշտոնյայից /մաս-2/
Նախընտրական լրահոսը պայթում է պատգամավորական քաստինգին մասնակցող հազարավոր ձեռնածուների խրախճանքից: Բայց ահա՝ մինչ վերջինները ջանում էին սեր կորզել էլեկտորատից, հրապարակ է մտնում նա և միանգամից դառնում օրվա ամենաընթերցված, ամենասիրելի հերոսը: Ով էր նա. Վանիկ Թամրազյան, կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժության ինստիտուտը, ապա՝ գերազանցությամբ՝ զինվորական Ակադեմիան, 15 տարի աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես անվտանգության հերթափոխի պետ, այժմ ավել է վաճառում Երևանի փողոցներում: Մենք ամենևին չենք պնդում, որ Վանիկ Թամրազյանի կանոնավոր կրթությունը և մանավանդ, կարիերայի հետագա վայրիվերումն այն մրցակցային առավելությունն էր, որ նրան հազարավոր պատգամավորացուներից ավելի դիտարժան դարձրեց: Այս մարդը չի ստում՝ ահա ամբողջ գաղտնիքը:Եվ մեր օրերի համար մյուս պարադոքսը՝ այս մարդը չի ուզում հանրահայտ լինել: Ավելին, նա իր առաջին և ինձ հասած պնդումներով՝ վերջին հարցազրույցից հետո խիստ բարկացած է նվաստիս վրա, որ իրեն ակամայից դարձրել եմ հազարավոր մարդկանց անթաքույց սիրո և առատ հաճոյախոսությունների թիրախ: Սա էր պատճառը, որ մեր զրույցի երկրորդ հատվածն ահագին ուշացավ. մի կողմից ընթերցողների արդարացի պահանջը՝ հրապարակել խոստացված նյութը, մի կողմում՝ հրապարակման հերոս, որի կամքի հետ պետք է հաշվի նստել: Չտպել ու մարդուն ավելորդ տառապանք չպատճառել՝ սա էր վճիռս, բայց շաբաթներ անց գտնվեց փոխզիջումը. իհարկե, ցավում եմ, որ ընթերցողը կորցրեց սուր դրամատուրգիայով հագեցած բավականաչափ խոսուն կտորներ, բայց, վստահ եմ, որ անգամ այս աղճատումներից հետո Վանիկ Թամրազյանի վարկանիշը բարձր կլինի այն հարյուրակներից, ովքեր տարված են քաղաքական հոգեորսությամբ:
- Ձեր կարծիքով, այս ընտրությունների վերջն ի՞նչ կլինի, ո՞վ կտանի ոսկի մեդալը, ո՞վ՝ արծաթն ու բրոնզը:
-Սա գիտե՞ս ոնց ա՝ իսկական աղջիկ փախցնելու պես բան ա՝ էն որ բանը բանից անցել ա, ու աղջիկն ինքն ա խնդրում, որ տղան իրեն փախցնի: Դե սովորույթներ, տրադիցիաներ կան, պիտի պահպանե՞ն, թե՝ չէ:Հիմա էս ընտրությունն էլ սենց մի սովորույթ ա էլի, ո՞վ չգիտի, թե սրա վերջն ինչ ա լինելու:
-Բայց եթե առաջ ժողովուրդն ուզում էր իրեն գոնե մի խելոք փեսացու փախցնի, հիմա աչքը գցել է մենակ հարուստ փեսեքի վրա: Ինչո՞ւ:
-Ինչո՞ւ: Մի հին սովետական հարցուպատասխան կա, է՜, լրիվ բռնում ա քո էդ ինչու-ին: Հարցնում ա՝ «Զապորոժեցի» մատոռը ինչո՞ւ են հետևը դրել: Ասում ա՝ դե ինչով մտածել են, էնտեղ էլ դրել են: Հիմա մեր էս ժողովուրդն է, հետևով ա մտածում, էլի: Էլ չի ասում՝ բա էդ ոնց եղավ, որ խելոք, աշխատասեր մարդիկ, դառել են հացի կարոտ, իսկ էդ մի քանիսը՝ ամբողջ Հայաստանի ունեցվածքն իրենցով են արել և դառել երկրի տերուտիրակալ: էդ ինչ ա՝ դրանք խելքի պտուկներ են, մնացածս էլ անխելք, անբան մոզինե՞ր:Մի 40, 50 ընտանիք սաղ Հայաստանն առել ա, մեջը նստել:
-Վանիկ ջան, բայց, ուրեմն, ծախող եղել է , որ առնողն էլ գտնվել է, չէ՞: Բա ինչո՞ւ մի անգամ էլ սրա մասին չենք խոսում:
-Դե որ դրա մասին ես խոսեմ՝ թևիցդ բռնելու են քո գործից քեզ դուրս շպրտեն: Կդառնա, որ Վանիկը քո հացին վայիս եղավ, բա դրանից հետո իմ աչքին քուն կգա՞: Ասել ես՝ արի գործիս օգնի, որ փող աշխատեմ, ես էլ եկել եմ, որ օգնե՞մ, թե խանգարեմ:
-Դարդ մի արա, կգամ հետդ ավել կկապեմ, ինձ չե՞ս վստահի:
-Չէ:Հենց գիտես սա հեշտ գործ ա, հա՞, որ իմանաս, թե սա ինչ շան տանջանք ա, էդպես հեշտ-հեշտ չես խոսի: Սա ասեղնագործություն ա, արի տանեմ պադվալս տես, թե էն հսկա դեզերից սա ոնց ենք ավել անում:Դու գիտե՞ս բիզնեսում մի ոսկե օրենք կա՝ ասում ա, էն գործն ընտրի, որտեղ քիչ են մրցակիցները, դե հայերը լոպազ են, սոված կմեռնեն՝ էս գործը չեն անի: Եվրոպայում բանում կանեն է՜, բայց ստեղ չեն անի: Հենա, իրարից ոտ առած փախնում են, որ գնան խալխի ոտի տակը մաքրեն, էլ չեն ասում՝ եկեք խելք խելքի տանք, մեր էս գյոզալ երկիրը կեղտից մաքրենք։ Հիմա եկել ես ինձ քաղաքական հարցեր ես տալիս, ժողովուրդը ինքն ա ուռնայի մեջ գցած, նախ պիտի էդ ուռնայից դուրս գա, որ գնա էդ ընտրությունների ուռնայի մեջ մի թուղթ էլ ինքը գցի: Հազիվ դինջ գործ ես գտել քեզ համար, հարցերը տալիս ես՝ էդ անտերի վրա ձայնագրում: Դե արի Վանիկ, ու դրա տակից դուրս արի:
-Ես իմ գործի հետ կապված մի գաղտնիք ասեմ քեզ՝ հարցեր տալն ավելի դժվար է, քան՝ պատասխանելը:
-Էդ ո՞նց:
-Ասեմ՝ ոնց. հարամ է այն հարցը, որի մեջ պատասխանը չկա: Մեր դժբախտությունների արմատը հենց այն է, որ մենք հարցեր չունենք, հարցեր:
-Ինչի՞ չունենք, հենց սաղ հարց ա էլի. հիմա ես քեզ հարց եմ տալիս, էդ ոնց եղա՞վ, որ ես ինստիտուտի կարմիր դիպլոմը ձեռիս, 15 տարի ղեկավար պոստում աշխատած, եկել եմ փողոցներում ավել եմ ծախում: Ես բան չունեմ ասելու, սա էլ գործ ա. հազար անգամ լավ ա, որ պատիվդ չտանես շների փայ անես, քան գնաս մի հիմար տգետի առաջ միմոսություն անես, բերան ծռես մի կտոր հացի համար: Էդ վերևներում հին ընկեր ունեմ, մանկությունից միշտ իրար հետ շատ մոտ ենք եղել, մեկ-մեկ գլուխը ձեռքերի մեջ բռնում ա, թե՝ այ մարդ, էս ոնց ա, որ ինֆարկտը ինձ չի խփում: Էս սահմանադրությունը գիտե՞ս խի են նախագահից հանել դրել պառլամենտի վրա, կարող ա սրանց քաղաքականությունից, սրանց շախմատ խաղալուց թագավորին ինֆարկտ ա խփել:
-Լավ էլի, ինձ խնայի: /Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Բա ասում ես՝ հարց տալը դժվար է: Տես, հիմա սաղ բլբուլ են կտրել, փրկիչներ են դառել, բայց ոչ մեկը գլխավոր հարցը չի տալիս: Իսկ գլխավոր հարցը գիտե՞ս որն է: Էդ ինչի՞ պիտի Հայաստանը աշխարհում միակ երկիրը լինի, որ իր օգտագործած գազի 100 տոկոսը ռուսներից առնի: Ամբողջ հարցը հենց էդ գազի մեջ ա. չկա որևէ ապրանք, որ գազը մեջը նստած չլինի, դրա համար էլ ամեն ինչ էսպես թանկուկրակ է:
Դե լավ, ասենք ռիսկ չունեն Իրանի գազի կողմը նայեն, Բա Աստված մեզ էսքան արև տա, էսքան անձրև տա՝ մենք գնանք 100 տոկոսով գազ առնե՞նք ռուսից: Արևն ու անձրևը լույս ու տաք ջուր սարքի, էդ վտանգավոր գազն էլ մարդկանց տներից հանի: Չես կարողանո՞ւմ, ինչի՞ ես զոռով գնում դառնում ռուսի ստրուկը: Ռուսը ինքն ա էսօր մեռնում, անծայրածիր երկիրը ոտի տակ, չի կարողանում հացավորի իր ժողովրդին: Բայց Ռուսաստան հեշտ ա, երբ ժողովուրդը գլուխ ա բարձրացնում, օղին էժանացնում են, որ գնա խմի, դարդերը մոռանա: Լսե՞լ ես, որ ասում ա՝ հրեան ունի կին ու սիրուհի, բայց սիրում ա իր մորը, իսկ ռուսը էլի էդ երկուսից ունի, բայց սիրում ա միայն օղի:
-Բա հա՞յը:
-Հայն ամենից շատ իր ընտանիքն է սիրում, թեկուզ ունենա հազար սիրուհի: Հայ տղամարդը միշտ էլ թասիբ ու նամուս ա ունեցել: Բայց հիմա, որ ընկերներով հավաքվենք մի տեղ խորոված բան ուտելու, կեսից շատը չեն էլ գա: Բերաններն ատամ կա՞, որ գան: Բա բերես հայ տղամարդուն էս օրը գցե՞ս: Էն օրը կանգնած եմ Ձեր շենքից մի քիչ ներքև ու ինչ տեսնեմ, այ մարդ: 5 րոպե մեկ մեկը գալիս ա ու ընկնում էդ զիբիլի մեջ, թե մի բան գտնի: Ուզում ես հավատա, ուզում ես չէ՝ տղամարդ հալով ձեռներս պահել եմ աչքերիս ու հոնգուր-հոնգուր լաց եղել: Բա ոնց նայես, որ հորդ, մորդ տարիքի մարդը փետն առած քուջուջ ա անում էդ զիբիլի մեջ, թե մի կտոր հաց գտնի: Էս բոլորիս ամոթն ա, մեռնենք, սրանից լավ ա: Հետո էլ, ոնց որ էս ազգի իսկական տղամարդիկ կամաց-կամաց վերանան: Նայում ես, բոլորը կուչ եկած, կուզիկ, աչքերի տակը ուռած, կապույտ, էս ինչ բան ա: Մեր օդանավակայանի պատվիրակությունը, որ էն ժամանակ Մոսկվա էր գնում, բոլոր 15 հանրապետություններից տարբերվում էր իր խելքուշնորհքով, իր թափով ու տեսքով: Հիմա նայում ես մեր էս տղամարդկանց, մեղքդ գալիս են, կեսն էլ կնկա պես ա շարժվում ու խոսում, մարդ գժվում ա, որ նայում ա:
-Դե նախկինում արդյունաբերություն կար, տղամարդու մկանները բանում էին, իսկ այս գործազրկությունը լափում է նրանց որձությունը: Բազկաթոռին կարված սերիալասերին որձություն կդիմանա՞:
- Բա որ էդ որձությունն էլ կերան, հետո ինչ են անելու, լաչակներ են բաժանելու, թե կապեք գլխների՞դ: էս երկիրը գիտե՞ս խի էս օրն ընկավ: Վախից: Էն մեկը վախենում ա մի դուզ խոսք ասի՝ աթոռը տակից քաշեն, ծնողը տեսնում ա, որ զինվորի հացը, շորը գողանում են, բայց փոխանակ բողոքի, վերցնում ա հացուշորը՝ տանում էրէխուն հասցնում, հենա, փոխանակ էդ ընտրակաշառք բաժանողին պատժեն, աչքները գցել են էդ երկու կոպեկին:
Սրանով ինչ են ասում, գիտե՞ս, ռուսին ասում են՝ մեծ ախպեր, ինչ կլինի, արի մեր անկախ պետությունը մեր տակից քաշի՝ տար, էս անկախ պետությունը մեր խելքի բանը չի: Բայց ինչի՝ էսքան դարեր ապրել ենք, էս խելքն ենք հավաքե՞լ: Բա ամոթ չի՞ մեզ: Ես բան չունեմ ասելու, հա՝ պատերազմի մեջ ենք, դժվար դրություն է, բա էդ ոնց է մի մասը տռզել, մյուս մասն էլ սովից մեռնում ա:Կարո՞ղ ա էն անտեր մակարոնը մի մասը լայնքով ա ուտում՝ չաղանում, մյուսն էլ երկայնքով՝ ու լղարո՞ւմ:
-Ախր իշխանությունը թմրադեղից ուժեղ բան է, մի անգամ էդ ասեղին հագնողը էլ չի կարողանում առանց դրա ապրի, և ալկոհոլից կամ նույնիսկ թմրամոլությունից կբուժվես, բայց իշխանամոլությունից՝ ոչ:
-Դե տեսնում ես, հենց դուք՝ լրագրողներդ եք դրանց բերանն էդքան լեզու դրել:Հիվանդ են, թող գնան, բուժվեն: Ալկոհոլիկին ոնց են տանում «բելի գարյաչկայից» բուժում:Հենա, ընկել են դռները, թե՝ ձեր ծառան ենք: Մեկը դրանց չի ասում՝ այ ընկեր, եթե դու իմ ծառան ես, էդ ոնց ա ես իսկի մի հավ, տո իսկի մի կատու չունեմ, դու, չգիտեմ քանի հարյուր հազարանոց ավտոյով ես իմ դուռն եկել, հետդ էլ՝ էդքան հաստավիզ թիկնապահ: էս երկրում խիղճն է կորել, խիղճը, թող Աստծուց վախենան:
Մարդու կյանքն ինչ է, մի կարճ ժամանակ, դա կյանք էլ չի, այցելություն է՝ գալիս ես ու գնում: Բա չեն մտածո՞ւմ, թե ինչու ա Աստված մի երկու ամանի չափ ստամոքս տվել մարդուն, որ իրա իշտահը չափավորի, չէ՞: Բա կարելի՞ ա, երկիրը ոսկորներից հետ ուտել, Երևանում նստել ես, մի հատ գնա մեր գյուղերը տես քանի՞ տղամարդ կա գյուղամիջում: Շատը հենց տան, երեխաների հոգսերից ա գլուխն առնում, փախնում: Ամոթ էլ ա էսքան խոսացի, տղամարդն էսքան չպիտի խոսա, բոլ չի՞, էսօր առևտուր չարի իսկի, գնամ էս ձեր փողոցով մի հատ էլ անցնեմ:
-Բա ասեցիք Հայաստանի զարգացման Ձեր ծրագիրն ունեք, էդ ի՞նչ ծրագիր է:
-Հա, ասենք թե ունեմ, էդ ո՞վ պիտի իմ ասածին բանի տեղ դնի: Հենա, ժողովուրդն ընկել, էս թեկնածուների հեքիաթներն ա լսում՝ «որ մին զարկեմ, ջարդեմ հազար»: Ուզում ես դրանց ասես՝ այ մարդ, Թումանյանն արդեն Քաջ Նազարը գրել պրծել ա, կարա՞ս դու ուրիշ բան պատմի: Բայց ընդամենը երեք բան պիտի ապահովես՝ հացը, զենքը և ժողովրդի վստահությունը: Եթե ուզում ես իմանաս, ամենակարևորը հենց ժողովրդի վստահությունն է, ժողովուրդը պիտի վստահի իր կառավարությանը: Դա անգամ զենքից ու հացից է կարևոր, որովհետև ժողովուրդը քարից էլ իր հացը կքամի, ամեն գնով կպաշտպանի իր երկիրը, երբեք չի հեռանա իր տնից, եթե վստահի իշխանությանը: Սրանից դենն էլ ի՞նչ ծրագիր: Սա ա հենց ամենաճիշտ ծրագիրը:
-Ես լրիվ համաձայն եմ քեզ հետ, որովհետև էդ վստահության տակ բոլոր հարցերը տեղավորվում են՝ արդար ընտրությունից մինչև արդար կառավարում:
-Հա, բա ոնց: Հետո էլ թշնամանքը լավ բան չի, ինչքան շատ թշնամի ունենաս, էդքան էլ հարվածի սպասի:Մարդը՝ քրիստոնյա մարդը, պիտի ներող լինի: Հիմա մեր երեք նախագահներն էլ հասկանում են, որ էսպես երկիրը կգլորենք ձորը: Ինչ արել, չեն արել ժողովուրդը պիտի ների ու սրանց ասի՝ եկեք, իրար ձեռք սեղմեք ու միասին երկիրը դուրս բերեք էս փոսից: Հիմա թշնամանքի ժամանակ չի, էսպես բոլորս էլ կկոտորվենք, երկիրն էլ՝ հետը: էն կողմից թուրքն ա խփում, էս կողմից էլ էսքան անարդարությունը: Սրան ժողովուրդ կդիմանա՞: Աշխարհում մեզ պես տանջված ժողովուրդ չկա, բայց մեր ժողովուրդը չար չի, բարի ա: Ուղղակի շատ ա միամիտ: Թողնում ա, որ աղվեսը գա իրա մարագում ճուտ հանի: Հը՞, ձեն չես հանում: Բա մի հարց տուր էլի, ասա՝ դրանց ինչի՞ն ա պետք էդ դեպուտատությունը, ես էլ քեզ ճիշտը կասեմ, որովհետև դառնում են անձեռնմխելի, չէ, որ գողացածը ձեռից չառնեն, համ էլ էդ փողից էլի փող շինեն: Թե չէ՝ գի՞ժ են, որ էդքան կաշառք են բաժանում: Ինչ ասեմ քեզ, այ միամիտ ժողովուրդ, բա թալանչու ձեռը հինգ տարվա Սոչի սանատորիայի տոմս ես տալիս, դեպուտատ ես սարքում, հետո ոնց ես ուզում, որ էդ թալանչիներին բռնեն: Սա էլ հայի հետին խելքը:
-Ամեն գործ կարելի է անել լավ, վատ և հայավարի…
-Դու էլի քո ժուռնալիստությունն արի՞ր, խի սա եղավ հայավարի՞: Դե, որ հայն իջել ա էս մակարդակին, թող իմանա, որ սենց ծնկաչոք երկար հնարավոր չի մնալ: Ես ժամանակին շտանգա եմ պարապել, ուսանողական հավաքների չեմպիոն էլ եմ եղել: Որ ծունկդ արդեն ծալեցիր, էլ վերջ, քեզ էլ փրկություն չկա, մնում է չոքեչոք գնալը: Էս մարդիկ խի դա չեն հասկանո՞ւմ:
-Բա սովը չի չոքացնո՞ւմ, քանի՞սը կարող են դրան դիմանալ և քանի՞ տասնյակ տարի:
- Հա, խեղճանում ա, բան չունեմ ասելու: Բայց խեղճանում ա էն մարդը, որը չի հավատում, որ աշխատանքով կարելի է ամեն ինչի էլ հասնել ու ոչ մի աշխատանք էլ ամոթ չի: Ամոթը ձեռը պարզելն ու փայ հավաքելն ա: էս վերջին պատերազմով գնացի վերնիսաժ, տեսնեմ էն ամենաաղքատն էլ տան եղածից կապել, բերել էր, որ Ղարաբաղ ուղարկեն: Փայ հավաքող էլ սարքեցին էս ժողովրդին, մարդաշնորհքից գցեցին, բայց մեկ ա մի կտոր հացը սաղի երեսը չկերավ: Ոտի վրա հազիվ կանգնող մի ծեր մարդ էր եկել՝ մի բանկա մեղր ձեռը, չկարողացա համոզեմ, որ տուն տանի, աչքս թեքեցի՝ տեսնեմ արդեն դրել ա էն զինվորական ավտոյի մեջ: Այ հայավարին սա ա է՜, էս ա հայը, որ երևի իրա տան վերջին բանկա մեղրն էր բերել զինվորների համար:
-Հա, էդ պատերազմն առերեսում էր, մեր իսկական երեսը բացեց, մի կողմից պետության փնթիությունը, մյուս կողմից ՝ մեր լավագույն որակները: Այդքան մահերի հետ ինչքա՜ն սեր տեսանք մենք այդ օրերին…
- Մենք մեր մասին ինչքան վատ բան ասենք, էնքան ավելի վատը կդառնանք, ում էլ խոզ ասես, մի օր, անպայման կխռխռա: Մի պատմություն կա, որ մի մեծ սար են ցույց տալիս երեք հոգու և զգուշացնում, որ էս սարի գագաթը դեռ ոչ մեկը չի կարողացել բարձրանալ, ով փորձել ա, հետ չի եկել էդ սարից: Մեկ էլ նրանցից մեկը առանց էս բանը պատմողին ականջ դնելու սկսում ա բարձրանալը և կարողանում ա հասնել ու հետ գալ: Պատճառը գիտե՞ս որն էր: Պարզվում ա, էդ մարդը խուլ ա եղել,չի լսել էն մեռնողների մասին պատմությունները: Հիմա ես էլ, որ ականջ կախեմ մի քանի գյադագյուդեքին, պիտի ամաչեմ, որ 17 տարի պաշտոնի եղած հալովս՝ «ավել, ավել» եմ գոռում փողոցներում:
-Բայց առաջին օրերին մի քիչ ամաչած կլինես՝ էդ գոռալը, կանչելը…չնայած դա նույն գովազդն է, էլի, էսօր ամեն մեկս էլ մեր գործում էդպիսի մի բան, հաստատ անում ենք, ամեն մեկս էլ մի բեմի վրա ենք:
-Բայց ինչի՞ց ամաչեմ, որ իմ քրտինքով հալալ հա՞ց եմ տանում ընտանիքիս: Թող ամաչեն նրանք, որ գողանում են, մարդ են ծախում, փայ են հավաքում, խաբում ու թալանում են: Ես քեզ մի բան ասեմ՝ մեղք են էս թալանչիները, ես դրանց, իսկականից խղճում եմ: Տեսել եմ էլի, դրանք իսկի մարդավարի նստել, վերկենալ , տո մի տղամարդավարի ուտել, խմել, ուրախանալ էլ չգիտեն: Գող՝ սիրտը դող: Հիմա էլ ինչ արեցին՝ էս ընտրության նոր օրենքները հանեցին ու ամբողջ ժողովրդին հանեցին իրար դեմ:Բա սա անելու բա՞ն էր, մի բուռ ազգին արեցին հազար կտոր, հարևան, բարեկամ, քավոր, սանիկ՝ սարքեցին իրար թշնամի:
-Այո՛, դա ամենասարսափելին է, հենց այդ վերջին թելերից ենք մենք կախված, առանց այդ կապերի մեզնից յուրաքանչյուրը հազար անգամ մեռած կլիներ և հիմա արդեն այդ կապերն են վտանգված: Ո՞վ գիտի, միգուցե սա հենց դրսից է հրահրված՝ բոլորին հանել բոլորի դեմ և այսպես վերջնականապես քայքայել երկիրը: Հայաստանը հենց այդ սիրո թելերով է կապկպված և եթե այդ սիրո թելը քաշես Հայաստանի վրայից, ի՞նչ կմնա Հայաստանից:
-Սա նույն բաժանիր, որ տիրես քաղաքականությունն է: Տես՝ ինչ են է՜ մտածել: Որ ժողովուրդը սկսեց իրար ուտելը՝ վերջ, դրսից մեր գլխին սարքելը կդառնա մեկից մեկ: Էհ, մարդու սիրտ ա պայթում, որտեղ նայում ես՝ մի թալակ ա դրած: Բայց դու կնիկ արմատ ես, շատ մի մտածի, բա ես խի եմ կանչում՝ ավե՜լ, ավե՜լ, ավել ա ու պակաս չի, պակաս չի ու ավել ա: Եղածից շատ չեն դժգոհի, որ չպակասի, միշտ ավելանա, բա խի՞ եմ ասում՝ ավելը խերն ա, պակասը՝ շառը: Բայց ամենամեծ շառը հացի պակասությունը չի, խելքի պակասությունն ա, մեկ-մեկ ասում եմ՝ էս թալանչիներին ախր Աստված արդեն ամենամեծ պատիժը տվել ա է՜; Գնամ գործիս, չգիտեմ, թե էս իմ խոսքերի համար քեզ քանի ավելի փող կտան, բայց թող ավել լինի, ավել, պակաս չլինի:
-Վանիկ ջան, շատ շնորհակալություն, դու ինձ շատ օգնեցիր, էդ ավելներիդ մեջ մի նամակ եմ դրել, զգույշ կլինես՝ չընկնի:
Քիչ անց…
Հարևան-Լսի, էս ինչ փողեր են ճխտած դռանդ արանքը:Դու մեզ քարոզ ես անում, թե ամոթ ա, ընտրակաշառք մի վերցրեք ու քո դռանը՝ խնդրեմ, էսքան փող ու դեպուտատի բուկլետ ա՞ թափած: էս ի՞նչ հաշիվ ա, դե պատասխանի, այ մեր «ազնիվ», «արդար» լրագրող…
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»