Ադրբեջանում արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի, «Մեյդան» հեռուստաընկերության և «Ազատություն» թերթի կայքերը

09:56 • 28.03.17

Ադրբեջանում արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի, ամենահայտնի ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության և «Ազատություն» թերթի կայքերը, հայտնում է contact.az-ը: Հաղորդվում է, որ երկրից դուրս կայքերը հասանելի են առանց խնդիրների:


Այդ ընդդիմադիր կայքերի արգելափակման պատճառը պարզ չէ, սակայն մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ պատճառը երկրի իշխանությունների քաղաքականության քննադատությունն է և, մասնավորապես, առաջին փոխնախագահի նշանակման հարցը, գրում է կայքը։


Հաղորդվում է, որ «Ազատություն» ռադիոկայանի կայքի արգելափակումն առաջին անգամ չի տեղի ունենում: Վերջին ամիսներին նման բան տեղի է ունեցել առնվազն երեք անգամ: