Թուրքիայի Սամսուն քաղաքի հայկական թաղամասը կվերականգնվի զբոսաշրջության զարգացման նպատակով

15:25 • 28.03.17

Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքի հին հայկական թաղամասը պատրաստվում են վերածել զբոսաշրջության կենտրոնի, այս մասին հայտնում է թուրքական Ulusalpost.com կայքը:

Նախկինում հենց «հայկական թաղամաս» անունով հայտնի, իսկ այժմ Սելահիյե կոչվող թաղամասում Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ պատրաստվում են վերականգնել հին կոլորիտային տները, որոնք կդառնան թանգարան՝ բաց երկնքի տակ:

Սելահիյեի համայնքապետը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում չի թաքցրել, որ տարածքի տները ժամանակին պատկանել են հայերին և հույներին:

«1900-ականների սկզբին Սամսունում ապրել են հայեր, հույներ և մահմեդականներ: Սելահիյեն հայկական թաղամաս էր», - նշել է նա:

Թուրքիայի Սամսուն քաղաքի հայկական թաղամասը կվերականգնվի զբոսաշրջության զարգացման նպատակով