Մոուրինյուն մեկնաբանել է Նեյմարի հնարավոր տրանսֆերը

13:18 • 30.03.17

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացառել է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու հնարավորությունը:

 

«Դա բամբասանք է: Պետք է լինենք իրատես և ակումբից խնդրեմ այն, ինչ նա կարող է տալ ինձ: Խնդրել գնել Նեյմարին, դա հիմարություն է: «Բարսելոնայի» նման ակումբը չի կարող և չի կորցնի Նեյմարին:

 

Մեսսին այլևս երիտասարդ չէ, և բրազիլացին կլինի մեծագույն ֆուտբոլիստ Լեոյի շրջանից հետո: Ուստի այդ տրանսֆերն իրականացնել պարզապես անհնար կլինի»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում «ESPN Brasil»-ը: