Թուրքիայում կալանավորված գերմանական պարբերականի թղթակցի փաստաբանները դիմել են երկրի ՍԴ

13:02 • 30.03.17

Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են երկրի սահմանադրական դատարան՝ Յուջելի կալանքը չեղարկելու պահանջով, այս մասին հայտնում է «Ակօսը»:

Փաստաբաններ Վեյսի Օքը և Ֆերաթ Չաղըլը մեկ ամիս առաջ նույն պահանջով դիմել էին Անկարայի դատարան, սակայն մերժվել էին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար: