Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում այն տղաներին, ովքեր ցույց տվեցին, որ հայի ողնաշարը ժամանակակից դարում դեռ ուղիղ է. Րաֆֆի Հովհաննիսյան

13:58 • 02.04.17

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում այն տղաներին, ովքեր ցույց տվեցին, որ հայոց գենը, ողնաշարը ժամանակակից դարում դեռ ուղիղ է. Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «OՐՕ» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մեր տղաները ցույց տվեցին, որ մենք կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը՝ ի հեճուկս ներքին խնդիրների»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահը՝ նշելով, որ շատ է ցանկանում ունենալ իրավական, սահմանադրական երկիր, որը թույլ կտա, որ զինվորը լինի պաշտպանված, և տղաները հերոսանան իրենց ծառայությամբ, իրենց սխրանքներով:

«Հուշարձանն իրենց կանգուն պետք է լինի, ամուր հայրենիքը, որին դեռ չենք հասել»,- ասաց «OՐՕ» դաշինքի անդամը:

 

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում այն տղաներին, ովքեր ցույց տվեցին, որ հայի ողնաշարը ժամանակակից դարում դեռ ուղիղ է. Րաֆֆի Հովհաննիսյան