Արգամ Աբրահամյանի օգտին քվեարկել է 33 779 մարդ

13:10 • 03.04.17

 

Արարատի մարզն ըդգրկող թիվ 5 ընտրատարածքում, ԿԸՀ նախնական տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Արգամ Աբրահամյանի օգտին քվեարկել է 33 779 մարդ: «Ծառուկյան» դաշինքում առաջադրված թեկնածուներից Արգամ Աբրահամյանը Արարատի մարզում ձայների բացարձակ մեծամասնությունն է ստացել:

Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից Արարատում առաջադրված էր 11 ռեյտինգային թեկնածու:

Ընդհանուր առմամբ, «Ծառուկյան» դաշինքի ձայները այս ընտրատեղամասում կազմել են 53632-ը, Հանրապետական կուսակցությանը՝ 78421-ը:

 

Արգամ Աբրահամյանի օգտին քվեարկել է 33 779 մարդ