Թիվ 2 ընտրատարածքում ձայների մեծամասնությունը ստացել է Արման Սահակյանը

13:58 • 03.04.17

Խորհրդարանական ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում  (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ) ռեյտինգային թեկնածուներից ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է Հանրապետական կուսակցության թեկնածու Արման Սահակյանը։

Վերջինիս օգտին, ԿԸՀ կայքի տվյալներով,  քվեարկել է 18532 ընտրող։

Երկրորդ ռեյտինգային թեկնածուն, որ ստացել է ձայների մեծամասնությունը՝ ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանն է. նա ստացել է 12027 քվե։

Երրորդը` 10150 քվե ստացած Արթուր Գևորգյանն է։

«Ծառուկյան» դաշինքից Վահան Կարապետյանը ստացել է 8728 ձայն, իսկ ՀՀԿ–ից Տավրոս Գևորգյանը՝ 8337 ձայն։