Տավուշի մարզում տարածքային թեկնածուներից հաղթել է ՀՀԿ–ական Գրիգորի Ավալյանը
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում 17113 ձայնով առաջատար է Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնած «Գրանդ Տոբակո» ՀԿ ՀՁ ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենը Գրիգորի Ավալյանը։
2–րդ հորիզոնականում կրկին ՀՀԿ ներկայացուցիչն է՝« Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանը, որը հավաքել է 8090 ձայն։
5274 ձայնով 3–րդ տեղում է հայտնվել ՀՅԴ խմբակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Մանուկյանը։
Ձայների չնչին տարբերությամբ 4–րդ տեղում է «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Վարուժան Բաբաջանյանը՝ 5016 ձայն։
4500 ձայն էլ հավաքել է նույն դաշինքի թեկնածուներից Արմեն Խառատյանը։
ՀՀԿ–ի մյուս ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ստացել է 3712 ձայն։










