Նիկոլ Փաշինյան, Մանե Թանդիլյան, Արարատ Միրզոյան, Գևորգ Գորգիսյան. «Ելք»-ի` խորհրդարան անցնող թեկնածուները
2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում, նախնական արդյունքներով, «Ելք» դաշինքից ռեյտինգային կարգով ձայների մեծամասնությունը ստացել է պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը. այս մասին Tert.am-ին հայտնեց «Ելք» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Նա նախ նշեց, որ, իհարկե, վերջնական ԿԸՀ-ն կասի, թե որ թեկնածուներն են մանդատ ստանում, սակայն, իրենց հաշվարկով, ռեյտինգային կարգով խորհրդարան կանցնեն «Ելք»-ից, Մանե Թանդիլյանը, Արարատ Միրզոյանը, Գևորգ Գորգիսյանը:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ համամասնական ցուցակով խորհրդարան կանցնեն էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը և Արտակ Զեյնալյանը:
«Դա 9 մանդատ ստանալու դեպքում, իսկ եթե 10 մանդատ է, ապա խորհրդարան կանցնի նաև Լենա Նազարյանը»,-ասաց նա:










