Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)

16:15 • 03.04.17

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կան զոհեր և վիրավորներ:


«Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Сенная площадь» կայարանում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ»,- ասել է ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը:


«ՌԻԱ Նովոստի»-ին իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ պայթյունի հետևանքով կան նաև զոհեր:


Life.ru-ի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել վագոններից մեկում:


«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է պայթյունից հետո երեք՝ «Садовая», «Площадь Восстания» և «Технологический Университет» կայարանների փակվելու մասին:

 


Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)