Երևանի թիվ 4 ընտրատարածքում ձայների մեծամասնությունը ստացել է Հակոբ Բեգլարյանը, երկրորդը՝ Հարություն Կարապողոսյանն է
Խորհրդարանական ընտրություններին Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից ամենամեծ թվով ձայներ, ըստ նախնական տվյալների, ստացել է ՀՀԿ-ական թեկնածու Հակոբ Բեգլարյանը՝ 26001 քվե։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից:
Տվյալ ընտրական տարածքի ձայների մեծամասնությունը ստացած երկրորդ ռեյտինգային թեկնածուն ՀՀԿ-ական Հարություն Կարապողոսյանն է՝ 20306 քվեով:
Ռեյտինգային թեկնածուներից ամենամեծ թվով ձայներ ստացածներից երրորդը «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանն է՝ 11513 քվե, չորրորդը՝ 4332 ձայնով «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Նապոլեոն Ազիզյանն է:










